Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գնալուց առաջ ասեմ և անցնեմ ես իմ բանին

08:06, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
Գնալուց առաջ ասեմ և անցնեմ ես իմ բանին
    
Գնալուց առաջ ասեմ և անցնեմ ես իմ բանին,
Քանի խաղ, քանի կոնդակ, հազար տաղ էլ գրեցի,
Ցուցակը եթե կազմեմ, չհիշեմ միաբանին,
Խելքամաղ մեկն էլ մնար, կիմանար, որ գերեցի։
Ասել եմ, պիտի տևեմ քո սիրո չափումներում,
Հինգ գիրք էր սրա գինը կյանք ու մահ հատումներում,
Ետնակն է, դու մեղք չունես, քեզ բաժին հասավ դիցուք,
Մաշկիդ տակ եթե չունես, փշաքաղ ինչ արտասուք։
Է, կուզես հարաբերիր հազարը ասենք մեկի,
Քո պատին նախշ չդրի, որ ասես հանգիստ մեկնիր,
Փորագիր ճառս կասես, թե չունես ուրիշ հնար,
Մի բան կա որ չես հերքի՝ իմ և քո սիրո համար։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
974 | 0 | 0
Facebook