Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անաբասիս

07:53, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
Անաբասիս
    
    
Քանի շոյում եմ աշխարհի խեցին,
Անեղի սերը շահելու համար,
Պատկերագիրդ դարձյալ պեղեցի
Եվ վերծանում եմ գալար առ գալար։
Վավերական է այս պատմությունը,
Քո մասին էլի ես եմ վկայում,
Աղբյուրը նույնն է, բայց աղու թույնը
Բևեկնի յուղ է սիրո վրանում։
Եվ քանի մեղրիդ քունջութ եմ խառնում,
Անաբասիսից մի գլուխ կարդամ,
Բյուրոց նահանջն է, որչափ խորանում,
Հին Միջագետքը դրախտ եմ կարծում։
Եվ արժեր մի կյանք ապարդյուն ապրել,
Որ քեզ գտնեի օրերիս վերջում,
Հաղորդությանդ ինձ էլ են կանչել,
Հիմա մեղքերիդ տետրակն եմ թերթում։
Էջերդ դատարկ մի բան են փաստում,
Նախապես սև էր թանաքն անհունի,
Ախր, չգիտես, քեզ ոնց եմ պաշտում,
Հոդաբաշխ միայն ձայնն է հնչյունի։
Եվ արձագանքդ, որ սիրտս է բեկում,
Ծվարատեղ է փնտրում հուսալի,
Սիրո չափին հունչ ո՜նց ես հեկեկում,
Ներշնչանքս ի՞նչ է առանց մուսայի։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
968 | 0 | 0
Facebook