Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

«...ստելիս, թե ճշմարտությունն ասելիս՝ մենք նույն նպատակն ենք հետապնդում: Ստողներն այդ անում են, որպեսզի ստով համոզեն ու դրանից օգուտ քաղեն, իսկ ճշմարտախոսները ձգտում են ճշմարտությամբ օգուտ քաղել...»

19:59, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
«...ստելիս, թե ճշմարտությունն ասելիս՝ մենք նույն նպատակն ենք հետապնդում: Ստողներն այդ անում են, որպեսզի ստով համոզեն ու դրանից օգուտ քաղեն, իսկ ճշմարտախոսները ձգտում են ճշմարտությամբ օգուտ քաղել...»

Դարեհ Առաջինը գահ է բարձրացել ազգությամբ մար թագավոր-մոգին՝ Գաումատային, սպանելուց հետո: Սպանության գլխավոր կազմակերպիչները շատ զգուշավոր են եղել, նախապատրաստվել են «Տասը չափիր, նոր մեկ կտրիր» սկզբունքով: Միայն Դարեհն է շտապել ու համախոհներից պահանջել է արագ գործողություններ: Զգուշավորները նրան հարցրել են, թե ինչ կերպ պետք է մտնել արքունիք, երբ այնտեղ պահակներ կան կարգված ու դժվար է անցնել դրանց միջով: Դարեհը նրանց այսպես է պատասխանել.

«Բաներ կան, որոնց կարելի է պատասխանել ոչ թե խոսքով, այլ գործով: Բաներ էլ կան, որոնց մասին կարելի է դատողություններ անել, բայց դրանից գործը բոլորովին հստակ չի դառնում: Դուք լավ գիտեք, որ բոլորովին դժվար չէ կարգված պահակների մոտով անցնելը, քանզի անցնելիս մեզ՝ այսքան երևելիներիս, մասամբ ականածանքից, մասամբ վախենալուց, ոչ ոք չի խանգարի: Բացի այդ, ես շատ պատշաճ պատրվակ ունեմ, որով կարող ենք անցնել. կասեմ, որ նոր եմ ժամանել Պարսկաստանից և ուզում եմ թագավորին իմ հորց պատգամ հաղորդել: Պետք է ստել այնտեղ, որտեղ ստելն անհրաժեշտ է. ստելիս, թե ճշմարտությունն ասելիս՝ մենք նույն նպատակն ենք հետապնդում: Ստողներն այդ անում են, որպեսզի ստով համոզեն ու դրանից օգուտ քաղեն, իսկ ճշմարտախոսները ձգտում են ճշմարտությամբ օգուտ քաղել և առավել վստահության արժանանալ: Այսպիսով, երկու դեպքում էլ մենք նույն նպատակն ենք հետապնդում, ու եթե ոչ մի օգուտ չլիներ, ապա նույն ձևով ճշմարիտն ասողը կդառնար ստախոս, ինչպես և ստախոսը՝ ճշմարտացի: Արդ, եթե որևէ դռնապան կամոզին մեզ թույլ տա անցնել, ապա նրա համար հետագայում առավել լավ կլինի; Բայց եթե որևէ մեկը փորձի մեզ դիմադրել, ապա մենք նրան մեր թշնամի կդիտարկենք: Այսպիսով, մենք կմտնենք ներս և գործ կանենք»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
466 | 0 | 0
Facebook