Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօր հարբելու էլ պատճառ չունեմ

23:35, չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ.
Այսօր հարբելու էլ պատճառ չունեմ
    
Այսօր հարբելու էլ պատճառ չունեմ,
Գնամ տաղերիս վարձը ժողովեմ,
Հույզս գրել եմ սառցաբյուրեղին,
Մի կաթիլ դարձավ, հիշեց Անեղին։
Եվ անարատ էր․․․․դառը օշինդր,
Ինձ բզեց, թե հե՜յ, իմն ես, օն անդր,
Որպես երգերի հավաքատեղի,
Թեև նեղել ես, երբեմն անտեղի։
Բառս գուրգուրեց և տաղս ծաղկեց․․․
Գիրքս հավք դարձավ և մելանխոլիկ
Իմ նմանությամբ պոետը ծնկեց․
Տրվեցի հույզին, բայց ոչ անցողիկ։
Ոտանավորիդ ոտքը չի կաղու՞մ․․․
Այս քարկտիկը մենակ չեմ խաղում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1119 | 0 | 0
Facebook