Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 5

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
18:15, երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ.
Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 5

Արդեն բոլորեց 1 տարին, ինչ է Աննան բնակվում է Նիդերլանդներում: Նա այստեղ տեսնում և վերլուծում է սոցիալական շարքի խնդիրներ ու զուգահեռներ անցկացնում Հայաստանի հետ:
     Աննան, ինչպես ինքն է գրում.
     «Նիդեռլանդներ երկրի երևույթներ/փաստեր, որոնց որոշ կետեր կուզեի լիներ նաև մեր հայրենիքում»
     Ներկայացնում ենք այս շարքի Աննայի կազմած 5-րդ հոդվածը:
     Սկիզբն` այստեղ

1. Այստեղ գործ գտնելը այդքան էլ դյուրին չէ, ինչպես թվում է։ Մեծ համառություն, նպատակասլացություն է պետք, բացի լեզվի և գիտելիքների կարողություններից, հասնելու քո բաղձալի գործին։
     2.Ինչևէ, եթե անգամ չկա գործ կամ համապատասխան աշխատանք է փնտրում տվյալ անձը, հոգս չէ, յուրաքանչյուր քաղաքապետարան տրամադրում է ամսեկան կլորիկ գումար, կենսական կարիքների լուծման համար, մինչև այդ անձը գտնի որևէ աշխատանք։ Հատկապես, կորոնայի խիստ սահմանափակումների պայմաններում սա մեծ փրկություն էր շատ մարդկանց համար։ Բայց ամսական գումար ստանալու դեպքում, քաղաքապետարանի կողմից հանձնարարականներ է տրվում տվյալ անձին նամակով կամ զանգով, տարբեր կամավորական աշխատանքների մասնակցության համար (օրինակ՝ մաքրություն, բանվորական գործեր և այլն) ։
     3. Նիդեռլանդցիները սիրում են խնդիրներ լուծել։ Առանց դժվարության կամ որևէ խնդրի, կյանքը ոչինչ է իրենց համար։ Take it easy/Թեթև տար, երբ հանդիպում ես որևէ բարդության կամ խոչընդոտի, շունչ քաշիր, հետո թարմ ուղեղով մտածիր լուծման տարբերակների մասին։ Միշտ ելքեր կան. դա կլսես շատ հոլանդացիներից։
     4. Նիդեռլանդցիները սիրում են ամեն ինչ իրենց ձեռքով անել, սարքել, քանդել, վերանորոգել: Do it yourself (DIY/Արա ինքդ) իրենց հիմնական հատկանիշներից է և շատ խանութների ապրանքների մեջ մշտական տեղ են զբաղեցնում վերանորոգման, իրենց պարտեզի բույսերի, ծաղիկների խնամքի, աճեցման տարբեր գործիքներ։ Երբ մի քանի անգամ անցնում եմ լյուքս համարվող Reeuwijk քաղաքի հարուստ տների կողքով, շատ եմ տեսնում իրենց տան արտաքին վերանորոգմամբ զբաղվող բնակիչներին։ Այստեղ գումարով բանվոր կանչելն այդքան էլ տարածված չէ։ Նույն վճարվող գումարի կեսը անհրաժեշտ պարագաների և գործիքների վրա են ծախսում և հաճույքով աշխատում են ինքնուրույն։
     5. Խանութների մասին։Այստեղ զեղչը իսկական զեղչ է։ Նախ պետք է ասել, որ սնունդը, մրգեր, բանջարեղենն այդքան էժան չէ այստեղ, քանի մեծ մասը ջերմոցներում են արտադրում։ Տարածված է մարոկկացիների խանութ բուտիկներից առևտուրը, եթե շատ մրգեր և բանջարեղեն է հարկավոր, ավելի մատչելի է։ Երբեմն սուպերմարկետներում լինում են զեղչեր։ Փոխարենը, տնտեսական անհրաժեշտ ապրանքները, հագուստը, կենցաղային կարևոր ապրանքները բավական մատչելի է և բարձրորակ, եվրոպական երկրներից ներկրված։ Իհարկե, պետք է զանազանել թանկ և մատչելի խանութները, բայց ժողովուրդը այստեղ չի ընկնում թանկ, բրենդային ապրանքների և հագուստի հետևից. իրենց կարևոր է լավ որակ, մատչելի գին, վառ գույներ։ Այդքան հոլանդացի չեմ տեսել այն խանութներում, ուր հագուստը սկսվում է մին. 40 եվրոյից մինչև բարձր գներ։ Անգամ 30 եվրո արժողությամբ հագուստ, եթե շատ ես հավանել, մի շտապիր, սպասիր, մի քանի օրից 10 եվրոյով կգնես այն։ Ուրախ ուրախ անձամբ դիմավորել եմ այս զեղչերին։
     6. Հետևելով նախորդ կետին, եթե տանը տեսնում ես, որ հագուստը համապատասխան չի քեզ, կամ խնդիր ունի, նույնն էլ կոշիկի, կենցաղային էլեկտրոնային ապրանքների պարագայում և այլն, հոգս չէ, չեկերով հանգիստ վերադարձնում ես կամ փոխում ուրիշ ապրանքի հետ, քանի որ 14 օրվա մեջ դրա իրավունքը ունես։ Չեմ տեսել որևէ խանութում ավելորդ ծամածռություն կամ մուննաթով հագեցած խոսակցություն։ Գնորդից ընդամենը պահանջվում է չեկերի պահպանելը և ցույց տալը։
     7. Երբ խանութներում որևէ կարևոր ապրանքների վրա ակցիա կա, ուր նույն գնով մի քանի ապրանք կարող ես գնել, ապա այդ դեպքում, մի հապաղիր, պետք է վերցնել. երկար ժամանակ գլուխդ հանգիստ կլինի դրանից և գումարի խնայողություն։
     8. Այստեղ կատակը կատակ է, լրջությունը լրջություն է։ Հոլանդացիների հումորը խորիմաստ է, երբեմն սուր. բացառված են տափակ, անիմաստ կատակները:
     9. Նիդեռլանդցիները շատ են սիրում տոներ, հաղթանակներ նշելը։ Շատ հարգում են իրենց պետությունը, պետական բոլոր տոները, կանոնները։ Թագավորական տոները ամենասիրվածներից է. միջոցառումներին ողջ երկրում նշանավոր է նարնջագույն գույնը։ Այս գույնի ապրանքների, հագուստների, բիժուտերիայի, անգամ տորթերի, քաղցրավենիքի բաժիններ կան բոլոր խանութներում։
     10. Հետևելով նախորդ կետին, բոլոր տոնական և ոչ տոնական օրերին, շենքերի և սեփական տների դիմաց տարածված են ազգային դրոշի և նարնջագույն բացիկների կախելը, որպես ուրախության և հպարտության նշան։
     11. Երբ երեխան հաջողությամբ ավարտում է քոլեջը, տան դիմաց, հոլանդական դրոշից կախում են դպրոցական պայուսակը' որպես հաջողության նշան։
     12. Բացի ժամանակակից պահանջներին հետևելուց, նիդեռլանդցիները նաև ավանդապաշտ են, սիրում են հնաոճ ապրանքներ և կահույք օգտագործել։ Գեղեցիկ համադրում են հինն ու նորը։ Օրինակ մեծ տարածք ունեցող հարմարավետ սեփական տան հյուրասենյակում հաճախակի կտեսնես հոլանդացիների անտիկ կահույք, դաշնամուր և այլն։ Հեռուստացույց էլ, հաճախ գետնի վրա են դնում։
     13. Աղբահանության և աղբի վերամշակման մասին։ Այստեղ շատ տարածված է առանձին մեծ համապատասխան տարաներ, նախատեսված պլաստիկ, ապակիների, թղթի, տեքստիլ/հագուստի, չորացած ծաղիկների և ուտելիքի մնացորդների համար։ Դրանք վերամշակվում են և կիրառում այլ ապրանքների արտադրման համար, հագուստներից էլ ընտրում են օգտագործման պիտանի շորեր, որոնք տրամադրվում են բարեգործության, իսկ մնացածը վերամշակվում են։ Քո վայն եկել է, եթե սխալմամբ խառնել ես իրար կամ պլաստիկի համար նախատեսված բաժնում ապակիներ կամ այլ ապրանքներ ես գցել։ Պատրաստ եղիր տուգանքի վճարում պահանջող նամակին, իսկ գումարը քիչ չէ։
     14. Այստեղ ամենուրեք կտեսնես կամուրջներ, տները և դիմացի ճանապարհները կապող կամրջակներ։ Քանի գետերի, լճերի երկիր է Նիդեռլանդները, ուստի շատ տարածված է ձկնորսությունը (միայն արտոնված վկայականի ձեռքբերման պարագայում), բայց հաճախ ձուկը բաց են թողնում որսալուց հետո. այն պարզապես հոբբի է։
     15. Նիդեռլանդները ջրի երկիր է։ Ժամանակին, պատմության մեջ ջուրը դուրս են հանել, թափել և ցամաքային երկիր դարձրել, պահպանելով ջրային տարածքի մեծ մասը։ Իհարկե եղել է ջրհեղեղ, իրավիճակներ, երբ գետերի, առուների ափերից դուրս են եկել և լցվել տները, ուստի ժամանակակից լուծումներով ապահովված է ողջ երկիրը։
     Շարունակելի...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
349 | 0 | 0
Facebook