Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բանասերները՝ Ազգայինում

10:31, երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ.
Բանասերները՝ Ազգայինում
    
«Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է...
Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում», - ասել է Ջորջ Բայրոն
Այսօր Ազգային գրադարանում հավաքվել էին գրադարանի ընթերցող մի խումբ բանասեր ուսանողներ՝ քննելու իրենց դասախոսներին։ Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, բգթ, դոցենտ Արմենուհի Արզումանյանը, բգթ, դոցենտ ԼԻլիթ Սեյրանյանը, բգթ, դոցենտ Նվարդ Վարդանյանը և ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Մարինե Ղազարյանը։
Այս անգամ դասախոսների համար հարցեր էին պատրաստել իրենց ուսանողները։ Խմբերիբաժանված թիմերի միջև անցկացվեց փոքրիկ խաղ-մրցույթ, իսկ հաղթողները արժանացան մրցանակների։
Ինչպես բացման խոսքում նշեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Վահանյանը, յուրաքանչյուր հայ, ով գրում, խոսում և կարդում է հայերեն, կիսով չափ արդեն բանասեր է։ Իսկ ովքեր ընտրում են հենց բանասերի մասնագիտությունը, իրականում ընտրում են անակնկալներով լի մի ոլորտ, որը անընդհատ բացահայտումների կարիք ունի։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1690 | 0 | 0
Facebook