Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Խղճահարության պատճառով պահը բաց էր թողնված: Չցանկացան քաղաքացիական պատերազմ սկսել, կարծես թե հրեշավոր դուրսպրծուկ Թիերը Փարիզը զինաթափելու փորձով արդեն չէր սկսել քաղաքացիական պատերազմը»

18:55, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Խղճահարության պատճառով պահը բաց էր թողնված: Չցանկացան քաղաքացիական պատերազմ սկսել, կարծես թե հրեշավոր դուրսպրծուկ Թիերը Փարիզը զինաթափելու փորձով արդեն չէր սկսել քաղաքացիական պատերազմը»

Եվ այստեղ ապստամբած փարիզցիները թույլ են տալիս իրենց ճակատագրական սխալներից մեկը: Կառավարական զորքերը պարտված էին, բայց ջախջախված չէին: Հարկավոր էր սկսած պայքարը հաղթական ավարտի հասցնել, մինչդեռ ազգային գվարդիայի Կենտրոնական կոմիտեն չի խոչընդոտել բարոյալքված բանակի մնացորդների դուսբերմանը Փարիզից: Կենտրոնական կոմիտեն առավել մեծ սխալն այն է եղել, որ Վերսալի վրա հարձակման հրաման չի տվել, և Թիերը հնարավորություն է ստացել ուժեր կենտրոնացնել և վերականգնել կարգապահությունը: «Խղճահարության պատճառով պահը բաց էր թողնված, - գրել է Մարքսը: - Չցանկացան քաղաքացիական պատերազմ սկսել, կարծես թե հրեշավոր դուրսպրծուկ Թիերը Փարիզը զինաթափելու փորձով արդեն չէր սկսել քաղաքացիական պատերազմը»:

Ազգային գվարդիայի Կենտրոնական կոմիտեն իրեն դիտարկել է որպես ժամանակավոր իշխանություն և անհրաժեշտ է համարել անհապաղ կազամակերպել Փարիզյան Կոմունայի ընտրություններ: Ընտրությունների օր է նշանակվել մարտի 26-ը:

Ընտրություններից երկու օր անց, մարտի 28-ին, քաղաքապետարանի հրապարակում հավաքված մեծ բազմության առաջ ազգային գվարդիայի Կենտրոնական կոմիտեի անդամները հանդիսավորությամբ իշխանությունը փոխանցել են Կոմունայի Խորհրդին: Նվագախմբի հնչյունների ներքո հռչակվել է աշխարհում առաջին պրոլետարական պետությունը՝ Փարիզի Կոմունան: Կոմունայի Խորհրդի 85 անդամների մեծ մասը բանվորներ են եղել կամ նրանց կողմից ընդունված ներկայացուցիչներ:

Պետական բարձրագույն օրգանը՝ Կոմունայի Խորհուրդը, ընտրվել է համընդհանուր քվեարարկության ճանապարհով: Եթե Կոմունայի Խորհրդի անդամը չի կատարել ժողովրդի կամքը, հետ է կանչվել: Կոմունայի Խորհուրդը հրապարակել է օրենքներ, որոնց գործադրման համար ստեղծվել են տասը հանձնաժողովներ (ֆինանսների, պարենի, աշխատանքի, արդյունաբերության և փոխանակության, լուսավորության, արտաքին հարաբերությունների, արդարադատության, ռազմական, հասարակական անվտանգության): Հանձնաժողովները գլխավորել են Կոմունայի Խորհրդի անդամները: Այսպիսով, Կոմունայի Խորհուրդն իր ձեռքում է կենտրոնացրել օրենսդիր և գործադիր իշխանությունները: Կոմունան նաև որոշել է արձակել մշտական բանակը և այն փոխարինել ազգային գվարդիայով: Նախկին վարչակարգի պաշտոնյաների փոխարեն բանվորներ են նշանակվել: Հազարավոր բանվորներ և արհեստավորներ փոխարինել են նախկին չինովնիկներին: Օրինակ՝ ոսկերիչ Ֆրանկելը սկսել է ղեկավարել աշխատանքի, արդյունաբերության ու փոխանակման հանձնաժողովը, խառատ Թեյսը՝ փոստային գերատեսչությունը, հարյուրավոր բանվորներ ազգային գվարդիայի հրամանատարական պաշտոններում են նշանակվել: Կոմունայի Խորհուրդը սահմանել է դատավորների ընտրովիություն, ժողովրդական ատենակալների և պաշտպանության իրավունքի ինստիտուտ է մտցրել:

Արտահայտելով Փարիզի բանվորների, արհեստավորների և բոլոր աղքատների շահերը՝ Կոմունայի հռչակաման հաջորդ օրն իսկ Կոմունայի Խորհուրդը հաստատել է ազգային գվարդիայի Կենտկոմի այն որոշումը, որը չեղյալ էր հայտարարել Ազգային ժողովի որոշումը բնակարանավարձի պարտքը վճարելու մասին: Նույն որոշմամբ Կոմունայի Խորհուրդը նաև չեղյալ է հայտարարել Ազգային ժողովի որոշումը ժամկետանց մուրհակների պարտադիր վճարման մասին: Կոմունայի որոշմամբ երեք տարով հետաձգվել են վճարումները, որի շնորհիվ կանխվել է է բազմաթիվ մանր ձեռնարկատերարերի սնանկացումն ու կործանումը:

Այն ֆաբրիկաներն ու արհեստանոցները, որոնց տերերը Վերսալ էին փախել՝ միանալով հեղափոխության թշնամիներին, հանձնվել են բանվորական ընկերակցությունների տնօրինմանը: Նաև որոշում է ընդունվել գրավատներից հանել 20 ֆրանկից ոչ ավել արժեցող այն իրերը, որ աղքատները գրավադրել էին: Կոմունան սահմանել է 10-ժամյա աշխատանքային օր, որն այդ ժամանակի համար շատ վճռական քայլ էր: Արգելվել է գիշերային աշխատանքը փռերում: Կոմունայի որոշմամբ եկեղեցին անջատվել է պետությունից: Մարդու ծնունդը, ամուսնությունը և մահը գրանցելու գործը վերցվել է հոգևորականության ձեռքից և տրվել է պետական հաստատություններին: Տխմար ամբոխի ու մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ Կոմունայի Խորհուդը որոշել է ոչնչացնել Վանդոմի սյունը, որ կառուցվել էր 1810 թվականին ի նշանավորումն Նապոլեոն Առաջինի հաղթանակների: Համապատասխան դեկրետում ասված էր. «Վանդոմի հրապարակի կայսերական սյունը իրենից ներկայացնում է բարբարոսության հուշարձան, կոպիտ ուժի և կեղծ փառքի խորհրդանիշ, միլիտարիզմի գագաթնակետ, միջազգային իրավունքի բացասում, հաղթողների կողմի պարտվածների շարունակական նսեմացում, Ֆրանսիական հանրապետության երեք մեծ սկզբունքներից մեկի՝ եղբայրության նկատմամբ մշտնջենական ոտնձգություն»:

Մայիսի 16-ին Վանդոմի սյունը քանդվել է, իսկ Վանդոմի հրապարակին տրվել է «Ինտերնացիոնալ» անունը:

Նկարներում՝ Վանդոմի սյունը՝ փլուզված, իսկ Ֆրանսիայի պատմության մեծագույն գործչի՝ Նապոլեոն Առաջինի արձանը՝ գետնին:

Շատ չնեղսրտենք, որ ազերինը ոչնչացրել են Վազգեն Սարգսյանի արձանը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1165 | 0 | 0
Facebook