Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Թելեգրամ

Հոդվածներ

ՀՀՀԴ-ն դատապարտում է Գեներալի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը

20:38, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
ՀՀՀԴ-ն դատապարտում է Գեներալի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
     Շուրջ մեկ ամիս է ինչ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի անօրինական պատճառաբանությունների պատճառով ՀՀՀԴ պատվավոր անդամ, գեներալ Լևոն Մխիթարյանի գլխավորած Լեռնահրաձգային ռազմաուսումնական հատուկ նշանակության կենտրոնը, ինչպես նաև կենտրոնին հարակից տարածքում (Հրազդանի կիրճում գտնող Ծարավ աղբյուր պոմպակայանի հատվածում) գտնվող գեներալի բնակարանը հոսանքազրկված են։ Եղելությունը հետևյալն է, մեկ ամիս առաջ ուժեղ քամու պատճառով հոսանքասնուցման սյունը վնասվել է, և մեկ ամիս է չի վերանորոգվում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն իր պատրաստակամությունն է հայտնել ընդամենը մեկ ժամում վերանորոգելու վնասված հատվածը, և վերականգնելու հոսանքամատակարարումը, բայց «Վեոլիա Ջուր» –ը չի տվել իր համաձայնությունը պատճառաբանելով, որ դա Ծարավ աղբյուր պոմպակայանի մասնավոր տարածքն է և այդտեղ միայն «Վեոլիա Ջուր» –ն է իրավասու վերականգնման աշխատանքներ կատարել։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի խոսքով իրենք գրավոր դիմել են իրենց կենտրոնական գրասենյակ, որը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, և սպասում են այնտեղից թույլտվության և ֆինանսավորման, որպեսզի կարողանան վերանորոգել վնասված էլեկտրասյունը։ Աբսուրդային և օրինականության սահմաններից դուրս է, այն փաստը, որ «Վեոլիա Ջուր» –ը Փարիզից ակնկալվող պատասխանի փաստացի ճամկետներ անգամ չի նշում, և դա էլ դեռ բավական չէ արհեստածին խնդիրներ է ստեղծում և խոչնդոտում է ՀԷՑ–ին վերանորոգել էլեկտրասյունը։ Գեներալի խոսքով սա կոնկրետ հետապնդում է իր անձի դեմ, և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ետևում կանգնած անձինք նպատակաուղղված կերպով խոչնդոտում են Լեռնահրաձգային ռազմաուսումնական հատուկ նշանակության կենտրոնի հույժ կարևոր գործունեությանը։ Գեներալ Լևոն Մխիթարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ապօրինությունների։ ՀՀՀԴ–ն խիստ դատապարտում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի անհարգալից և ապօրինի գործողությունները ՀՀՀԴ պատվավոր անդամ, գեներալ Լևոն Մխիթարյանի նկատմամբ և կոչ անում անհապաղ միջոցառումներ ձեռնարկել վերականգնելու Լեռնահրաձգային ռազմաուսումնական հատուկ նշանակության կենտրոնի հոսանքամատակարարումը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
401 | 0 | 0
Facebook