Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նեղմտելու չէ

19:28, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
Նեղմտելու չէ
    
    
Քո թանկ ձևերին էլ սովորում եմ,
Ափկունքիդ անհարթ քարերն եմ կոկում,
Շրջանը փակում, թե բոլորում եմ,
Առանցքիդ շուրջն եմ պտտելով խոկում։
Ասում եմ վաշ-վաշ, աբրիս, աֆերիմ,
Էլ մեկը չկա քեզ պես մտերիմ,
Քանի ցերեկ է աչքերս հանիր,
Հետո մատույրիս լուռ փառաբանիր։
Ամոթ բան չկա, արևս վկա,
Եղածն ինչ էր որ, հպանցիկ նկար,
Սրա հարբածը համով էր գալիս,
Սա հո չիմացավ ոնց տրվեց խաղիս։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
943 | 0 | 0
Facebook