Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ

13:53, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
     ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
    
     Այսօր նման ենք այն անտեր այգուն,
     որի աչքն ամեն բերքահավաքին
     տիրոջ գալուն է սպասել ու լացել:
     Աչքը տեսել է, որ տերը եկավ,
     բայց սա միշտ իրեն թողել է անցել,
     մտել մի ստոր դաշտ, այգին անտեսել:
    
     Ծառերի մեջ է այգու սակայն միշտ
     օտարի աչքն ու ախորժակը ճիշտ.
     ճղակոտոր է անում ով ասես,
     այգի է մտնում, բերք խլում ի տես:
    
     Քաղցրս գնում է, դառն է՝ ապիտան,
     բայց ժողովուրդ են, կարող է պետք գան:
     Ու մեջը լիքը փուչ-փուչ կորիզներ,
     պահում են իրենց որպես գործիքներ:
    
     Հասածը տանում, խակերն են թողնում,
     փափուկը խլում, չորն էլ դեն նետում.
     լավերը ուտում, հյութն են մեր քամում,
     կարկտահարվածն հազիվ մեզ թողնում:
    
     Տակը մնացած այդ պաշեղից էլ
     փորձում ենք ստանալ արդյունք անթաքույց,
     որն իր մեջ ինքն իր յուղով տապակվի
     ու պիտի դռանա մեր ազգին սերուցք:
    
     Անահիտ Արփեն,
9.12.2020թ., Ծաղկաձոր
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
145 | 0 | 0
Facebook
COMMENT.am