Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դետեկտիվի սիրահարներ, գնացեք Ազգային գրադարան

16:36, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Դետեկտիվի սիրահարներ, գնացեք Ազգային գրադարան
    
Դետեկտիվ գրականության սիրահար ես, արի Ազգային գրադարան։ Իսկ ինչ կարդալ... դե իհարկե, «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատմվածքները:
Ագաթա Քրիստին գրանցված է «Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում» ՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանված են աշխարհի ավելի քան 100 լեզվով, այդ թվում նաև հայերեն։
Հայերեն նոր թարգամնություններից կարող եք պատվիրել առցանց և կարդալ Ազգային գրադարանի ընթերցասրահներում։ https://is.gd/SJHyhr ։
    
    
«Եվ ոչ ոք չմնաց...» վեպը հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Անգլերենից թարգմանել է Էլիզա Սարգսյանը:
«Ռոջեր Էքրոյդի սպանությունը» համարվում է հեղինակին ամենահակասական գործը՝ իր նորարական վերջաբանով: Անգլերենից թարգմանել է Քրիստինե Չիլինգարյանը:
«Սպանություններ այբենական կարգով» լույս է տեսել 1936 թվականին: Վեպի սկզբում այն պատմվում է առաջին դեմքից, իսկ ավելի կոնկրետ կապիտան Հասթինգսի անունից, այնուհետև երրորդ դեմքով։ Անգլերենից թարգմանել է Էդիտա Շադոյանը:
«Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպը տպագրվել է 1934 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում «Collins Crime Club» հրատարակչության կողմից։ Վեպը մ բազմիցս էկրանավորվել է։ Անգլերենից թարգմանել է Շուշան Փայտյանը:
Ի դեպ հեղինակի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» վեպի էկրանավորումը կարող եք դիտել ԳՐՔԱՍԵՐԻ ԿԻՆՈԱԿՈՒՄԲ էջում, հինգշաբթի, ժամը 19։00-ին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1795 | 0 | 0
Facebook