Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անվտանգության 5 կանոն, որոնց անհրաժեշտ է հետևել տանիքները վերանորոգելիս

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
12:11, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Անվտանգության 5 կանոն, որոնց անհրաժեշտ է հետևել տանիքները վերանորոգելիս

Շինարարությունը բավական վտանգավոր ոլորտ է, և հատկապես բարձրության վրա աշխատելիս լինում են դեպքեր, երբ աշխատողը լուրջ վնասվածքներ է ստանում, երբեմն՝ մահացու ելքով: Այդ իսկ պատճառով բարձրության վրա իրականացվող աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության մի շարք կանոններ և իրականացնել համապատասխան նախազգուշական միջոցառումներ։ Տանիքների վերանորոգումը ևս դասվում է այդ աշխատանքների շարքին և պարունակում է կոտրվածքներ ու տարբեր տեսակի ծանր վնասվածքներ ստանալու մեծ ռիսկեր։

Տանիքի ծածկեր տեղադրելիս կամ վերանորոգելիս, ջրահեռացման համակարգեր մոնտաժելիս կամ տանիքի վրա ցանկացած այլ աշխատանք իրականացնելիս հիմնական վտանգը բարձրությունից ընկնելն է, իսկ վերևից թափվող բեկորներն ու նյութերը վտանգ են ներկայացնում ներքևում կանգնածների համար։ Այդ ամենից խուսափելու համար հարկավոր է հետևել անվտանգության մի շարք կանոնների:
     1․ Առաջին և հիմնական նախապայմանը լավ եղանակն է։ Եթե դրսում ձյուն է, անձրև, մառախուղ, ապա պետք է հետաձգել տանիքի վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքները պետք է դադարեցնել նաև քամու ժամանակ և երեկոյան ժամերին, երբ չկա բավարար լուսավորություն։
     Տանիքի վերանորոգմամբ զբաղվող մասնագետներն էլ իրենց հերթին պետք է հետևեն մի շարք պահանջների։ Բարձրության վրա պետք է աշխատեն 18 տարեկանից բարձր անձինք, ովքեր չունեն բժշկական հակացուցում բարձրության վրա աշխատելու համար։
     2․ Երկրորդ կարևոր կանոնն այն է, որ աշխատողները պետք է կրեն հատուկ հագուստ․ ռետինե չսահող կոշիկներ, պաշտպանիչ գլխարկ և ձեռնոց։
     3․ Բարձրության վրա աշխատողներին անհրաժեշտ է ամրացված պարան և մալուխ՝ բարձրությունից ընկնելու դեպքում ապահովագրած լինելու համար։
     4․ Տանիքի վրա աշխատողների անվտանգությունն ապահովելու համար տանիքին պետք է տեղադրել հատուկ արգելակներ, որոնց բարձրությունն ու չափերը կախված են տանիքի թեքությունից։ Եթե տանիքի բարձրությունը գետնից 5 մ է, ապա արգելակների տեղադրումը պարզապես անհրաժեշտություն է։
     5․ Աշխատանքների ավարտից հետո պետք է հավաքել բոլոր գործիքներն ու մաքրել տարածքը։ Մետաղական խողովակներ, ծածկերի բեկորներ, գործիքներ, ոչինչ չպետք է մնա տանիքին, եթե անգամ դրանք հետագայում նորից պետք են գալու աշխատանքի մեջ։
     Բարձրության վրա աշխատելը նույնիսկ ավելի ռիսկային է, քան սովորական շինարարությունը, այնպես որ այս դեպքում անվտանգությունը պետք է լինի լիակատար ու անթերի, քան սովորական շինարարական աշխատանքների ժամանակ տրվող նախազգուշացումները:

Աղբյուրը` goldshin.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2123 | 0 | 0
Facebook