Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմն էիր միայն իմ երգի մեջ (Սահյանական)

11:27, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Իմն էիր միայն իմ երգի մեջ (Սահյանական)
    
    
Ես քո հանճարն էի և քո անճառն էի,
Ես քո խռովքի պատճառն էի,
Ես քո սուսերն էի և նաև սերն էի,
Քո ոչնչացած հուշերն էի,
Քո անամոթն ու ես քո ամոթն էի,
Քո արյունատար անոթն էի,
Ես քո երկինքն էի և քո վիրապը՝ խոր,
Տարակուսանքիդ կիսատը՝ խոռ,
Ես քո անքենն էի, ոխը՝ անզեն,
Վրիժառության ձորը կանցնեն,
Ասա, հույզերդ թող չգաղթեն,
Թե հոգու ցավ է, թող ինձ խայթեն։
Դու իմ Աստվածն էիր և իմ ասվածն էիր,
Ինձ երկատել ու կիսվածն էիր,
Դու իմ մատուռն էիր և իմ մատույրն էիր,
Խելքս տարածի մաքուրն էիր,
Իմ սև խոռոչն ու կարմիր շեղումն էիր,
Առինքնելով էլ նեղում էիր,
Իմ համասփյուռն ու իմ մի համբույրն էիր,
Մերձավորին մոտ իմ քույրն էիր,
Իմ անրջանքն ու իմ ցնորքն էիր,
Թեկուզ ինձ էլ կորցնեիր,
Ես քո գինին էի և գինու շառն էի,
Ծոփս դատարկ էր, թե անգամ դառն էի․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1100 | 0 | 0
Facebook