Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը SOLARA-ի հետ

SOLARA
Մամուլի խոսնակ`
SOLARA
11:41, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Երեխաների պաշտպանության միջազգային օրը SOLARA-ի հետ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, SOLARA ընկերությունը կազմակերպել էր պայծառ մանկական միջոցառում՝ «Նվիրենք արևի ջերմությունը երեխաներին» , որը տեղի ունեցավ «Կիրովի անվան» մանկական զբոսայգում։ Միջոցառումը վարում էր հաղորդավար Արսեն Խաչատրյանը։ Իսկ երաժշտական հատուկ հյուրն էր DJ Vakcina-ն, որն էլ ապահովեց ամբողջ օրվա բարձր տրամադրությունը և ուրախ ռիթմերը։

«Նվիրենք արևի ջերմությունը երեխաներին» միջոցառման ամբողջ ընթացքում կազմակերպվեցին տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված խաղեր ու շոուներ՝ Սլայմ շոու, Ավազի և Գիպսի շոու, Պորոլոն շոու, Պանտամիմա, Պաղպաղակի և Պղպջակների շոու, Քիմիական շոուներ և պարեր։

SOLARA ընկերությունը պատրաստել էր նաև բազմաթիվ անակնկալներ ու նվերներ բոլոր փոքրիկների համար։ Խաղերում ակտիվ մասնակցություն ցուցաբերած երեխաները ստացան հավաստագրեր և նվերներ։
    
    

Բացի այդ, SOLARA-ն իրականացրեց նաև Էլեկտրական ինքնագնացի, արևային ուսապարկի և արևային մարտկոցների խաղարկություն։

Մասնակից բազմաթիվ երեխաներից 4-ը երջանիկ պատահականությամբ դարձան խաղարկության հաղթողներ։ Իսկ գլխավոր մցանակի՝ էլեկտրական ինքնագնացի հաղթող ճանաչվեց Մարիանա Մինասյանը։

Միջոցառման կազմակերպչական մասը իրականացրեց մեր գործընկեր 111 Event Solutions-ը։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին SOLARA-ին միանալու և հունիսի 1-ը տոն դարձնելու համար։ Թող բոլոր փոքրիկները ունենան խաղաղ և անհոգ մանկություն՝ լի ջերմությամբ ու ժպիտներով։
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2500 | 0 | 0
Facebook