Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խնկածաղիկ քարքառ

17:01, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Խնկածաղիկ քարքառ
    
Խնկածաղիկ քարքառ,
Ոսկե, արծաթ քանքար,
Հովվի սրասրինգ,
Դառն ու ծովի երկինք։
Մարե՞մ, ապրե՞մ, ամառ,
Եվ իր և ինձ համար
Մի կիսատոն հեռու,
Սիրո մի նիշ անմոտ,
Ցավում, եթե անուշ,
Նայվածքներում ամպոտ։
Թափ տամ, սարսուռ բերեմ
Հրումների ուժով,
Իրեն, եթե ներեմ,
Ահյա՞կ, թե՞ իմ աջով
Թևանցելով ասեմ,
Որ ցոլքերից նսեմ
Քանի շուքս ձգեմ,
Ասեմ, բա՞ն չի եղել,
Սեր չի եղել թաքուն,
Մեղքից մինչև խորան
Որին գգվեմ սահուն,
Որին ասեմ, կորան
Իմ սերերը նախկին,
Եվ էլ չկա ոչինչ՝
Պատրանք և ցավ․․․ որ ի՞նչ։
Միայն մահվան կռինչ,
Ու էլ ոչինչ, ոչինչ։

    
    
    
    

    

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1050 | 0 | 0
Facebook