Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քուն թե արթուն քառադիր

16:40, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Քուն թե արթուն քառադիր
    
Քուն թե արթուն քառադիր,
«Հռչակն» իմն է, տարածիր,
Անդիմադիր մի մղում
Առանց ծուխ է մլմլում։
Օրհնանքի մեջ մեղքն անանց,
Թողություն տուր, որ հանկարծ
Անարգանքի նույն կեռից
Էլ կախ չտամ ինձ նորից։
Հեքիաթի մեջ ազնավուր,
Այս կյանքում է, որ անուր
Ուր լինելս չիմացա,
Բորբոս բռնած հնացա։
Ամպաժոռել եմ, հոգիս,
Քանի անդեմ մռայլվեմ,
Եռաչափ տող և գոգիս
Կսկիծ ու ցավը այրեմ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1171 | 0 | 0
Facebook