Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիշերը քուն չի բերում

16:27, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Գիշերը քուն չի բերում
    
Գիշերը քուն չի բերում,
Ի՞նչ երգ է լալահառաչ,
Ցնծուհու քո նոր դերում
Սեր տվին, դարձար կակաչ։
Պուտ-պուտ ես, կաթիլ-կաթիլ
Հմայքիդ չափը պահում,
Ասում ես, ինձ մի դատիր,
Չես տեսնում ոնց եմ պարում։
Խաշխաշ ես անհաս ծերպին,
Վերից ես ողջը դիտում,
Քնաբեր քո մի թերթին
Ծալքեր կան, որ չես կիտում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1073 | 0 | 0
Facebook