Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«…ա՛յ հենց այդ անունն էի փնտրում»

10:25, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«…ա՛յ հենց այդ անունն էի փնտրում»

Ամերիկացի հրաշամանուկ, աշխարհահռչակ մաթեմատիկոս, կիբեռնետիկայի հիմնադիր, հետադարձ կապի գաղափարի ձևավորող Նոբերտ Վիները (1894 - 1964) համաշխարհային պատմությանը հայտնի առավել մտացիր, առավել ցրված մաթեմատիկոսներից մեկն է եղել:

Պատմում են, թե մի անգամ նրան տեսել են պարապ նստած Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանում: Նա մտքերով այնքան է տարված եղել, որ թվացել է, թե լիովին վերացած է իրականությունից: Իրեն տանջող հարցի պատասխանը պրոֆեսորից ստանալու կարիք զգացող մի ուսանող մոտեցել է Վիներին ու ասել.

«Ներեցե՛ք, պարո՛ն Վիներ…»:

«Վիներ» բառի վրա պրոֆեսորն անմիջապես աշխուժացել է ու արձագանքել.

«Շնորհակալությո՛ւն, շնորհակալությո՛ւն, ա՛յ հենց այդ անունն էի փնտրում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1154 | 0 | 0
Facebook