Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները (տեսանյութեր)

11:51, ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները (տեսանյութեր)
    
«Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանից օգտվելու տեսաուղեցույց
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅ ԳԻՐՔ» շտեմարանում տեղադրված նյութերը կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով՝ պարտադիր հղում կատարելով Հայաստանի ազգային գրադարանի www.nla.am կայքին:
ՀԱԳ էլեկտրոնային շտեմարաններն ունեն որոնողական ճկուն համակարգ: Մատենագիտական ճիշտ նկարագրությունների դեպքում ընտրելով համապատասխան դաշտը՝ նյութը հնարավոր է փնտրել ըստ հեղինակի, վերնագրի, տպագրության վայրի, տարեթվի կամ ժամանակաշրջանի, լեզվի և այլն: Ըստ այդմ՝ կարելի է ստանալ վիճակագրական տարբեր տվյալներ:
Շտեմարանները 22-ն են
Հայ գիրք https://is.gd/sYgAje
Հայ մամուլ https://is.gd/Ry9Mfm
Հայ գիրքը 1512-1800 թթ. https://is.gd/M7QNy1
Հայ գիրքը 1801-1850 թթ. https://is.gd/oSP4J9
Հայ գիրքը 1851-1900 թթ. https://is.gd/FDl2R2
Հայ գիրքը 1901-1920 թթ. https://is.gd/3gKtep
Եզակի հրատարակություններ և հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր (մինչև 1800 թ.) https://is.gd/EkFjuy
Անթվակիրներ https://is.gd/GWxtX1
Մատենաշարային հրատարակություններ https://is.gd/EEybNp
Աստվածաշունչ https://is.gd/Pt9Hkv
Մամուլի հոդվածներ https://is.gd/ucSFVe
«Արև» օրաթերթ https://is.gd/SEsYEZ
Հայ տպագրության 400-ամյակ https://is.gd/MggSfy
Հայ տպագրության 500-ամյակ https://is.gd/PqsO0B
Հայոց ցեղասպանությունը օտարալեզու մամուլում https://is.gd/ixWoFQ
Ակադեմիա 75 https://is.gd/NEYOeE
Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին https://is.gd/cOlqiE
Արցախյան շարժում https://is.gd/SbSx6e
Սասնա Ծռեր https://is.gd/HkE4hI
Տպարաններ https://is.gd/c5LeNU
Հմայիլներ https://is.gd/pjGsf1
Քարտեզներ https://is.gd/VFZqol

     Ինչպես փնտրել «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանում «Հայկական շարունակական հրատարակություններ» համահավաք գրացուցակը ներառում է 1794 թվականից մինչև մեր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված հայատառ պարբերականները:
Գրացուցակում գրառված են նաև էլեկտրոնային, ինչպես նաև այլալեզու մամուլի այն անվանումները, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է։ Մատենագիտական գրառումները կատարվել են Հայաստանի ազգային և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանների հավաքածուների հիմքի վրա:
Որոշ դեպքերում աղյուսակում համարի տակ գրվում են թվային պատճենները տրամադրողների հապավված անունները: «Կարդալ առցանց» հղման ներքո հասանելի են համարները՝ թվային ձևաչափով։
Ավելին՝ http://tert.nla.am/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1808 | 0 | 0
Facebook