Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի շրջանակներում սահմանվել է Գինեսի երրորդ ռեկորդը

Աննա Վանյան
Հեղինակ`
Աննա Վանյան
16:22, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի շրջանակներում սահմանվել է Գինեսի երրորդ ռեկորդը

Ավարտվել է «Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային մանկական սոցիալական ծրագրի 9-րդ մրցաշրջանը: Ծրագրի նոր տարեշրջանին այս տարի միացել են տարբեր երկրներից 12-14 տարեկան աղջիկներ ու տղաներ։

Մրցաշրջանի տարբերակիչ առանձնահատկությունը ֆուտբոլային սիմուլյատորի հարթակն է՝ Football for Friendship World-ը: Հավելվածը գործարկվել է 2020 թվականի դեկտեմբերին և հասանելի է տարբեր հարթակներում՝ 27 լեզուներով։ Առաջնության եզրափակիչ խաղի հաղթողներ են դարձել Արուբայի, Բելիզի, Գվատեմալայի, Կոստա Ռիկայի և Մեքսիկայի խաղացողների թիմերը:

Լավագույն լրագրողներ են ճանաչվել Բանգլադեշի, Բոլիվիայի, Հունգարիայի եւ ԱՄՆ-ի երիտասարդ մասնակիցները։

Սպորտային, բնապահպանական և կրթական միջոցառումներին մասնակցել են ավելի քան 350 ֆուտբոլային ակադեմիաների և սպորտային դպրոցների ներկայացուցիչներ: Աֆղանստանի, Հնդկաստանի, Շրի Լանկայի և Տոգոյի ակադեմիաների սոցիալական նախաձեռնությունները դարձել են «Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային մրցանակի դափնեկիր: Եվս 14 ֆուտբոլային ակադեմիաներ դրամաշնորհներ են ստացել իրենց ուսանողների շրջանում մանկական ֆուտբոլի զարգացման և ծրագրի արժեքների քարոզչության համար։

Մրցաշրջանի եզրափակիչ միջոցառումների շրջանակում մասնակիցները սահմանել են Գինեսի արդեն 3-րդ ռեկորդը՝ վիրտուալ մարզադաշտ այցելած օգտատերերի թվի համար:

Համաշխարհային ֆուտբոլի դեսպան Ռոբերտո Կառլոսը նշել է, որ ուրախ է այս տարի ևս ծրագրում համաշխարհային ֆուտբոլի դեսպան դառնալ։ Նրա խոսքով՝ նախագծի կողմից քարոզվող արժեքները կարևոր են երիտասարդության և նրա ապագայի համար։ Կառլոսը նաև նշել է, որ որպես պրոֆեսիոնալ խաղացող, իսկ այժմ նաև մարզիչ ՝ տեղյակ է, թե որքան կարևոր է ոչ միայն լավ ֆուտբոլիստ լինելը, այլեւ ուժեղ բնավորություն ունենալը և տարբեր երկրների մարդկանց, տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ շփվելը։ «Ֆուտբոլը հանուն բարեկամության ծրագիրը մեր աշխարհը դարձնում է ավելի լավը», - ասել է Ռոբերտո Կառլոսը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2109 | 0 | 0
Facebook