Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի ազգային գրադարանի և Ավստրիայի ազգային գրադարանի միջև հունիսի 1-ին տեղի ունեցավ միջազգային փորձի փոխանակում

16:18, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Հայաստանի ազգային գրադարանի և Ավստրիայի ազգային գրադարանի միջև հունիսի 1-ին տեղի ունեցավ միջազգային փորձի փոխանակում
    
Հայաստանի ազգային գրադարանի և Österreichische NationalbibliothekԱվստրիայի ազգային գրադարանի միջև հունիսի 1-ին տեղի ունեցավ միջազգային փորձի փոխանակում:
Քննարկմանը Հայաստանի ազգային գրադարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները անդրադարձան գրադարանի համար առաջնային կարևորություն ունեցող մի շարք հարցերի։
Քննարկում ծավալվեց գրականության պահպանման միջազգային չափանիշների շուրջ։ Կողմերն անդրադարձան նաև գրադարանային ֆոնդերի թվայնացման առաջնահերթությանը. թվային արխիվների ձևավորումը, զարգացումն ու պահպանումը ևս գրադարանային ոլորտին առնչվող և քննարկվող կարևոր հարցերի շարքում էր։
Ուղիղ տեսակապին Ավստրիայի ազգային գրադարանից մասնակցում էին թվային գրադարանի տնօրեն Միքայելա Մայըրը և թվայնացման բաժնի ղեկավար Իրիս Քլավատչը։
Հանդիպման ավարտի կողմերը քննարկեցին նաև միջգրադարանային համագործակցության հեռանկարային մի շարք ծրագրեր։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1059 | 0 | 0
Facebook