Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր գրքեր Արմավիրի մարզի գրադարաններին

16:07, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Նոր գրքեր Արմավիրի մարզի գրադարաններին
    
Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է ՀՀ մարզային գրադարաններ այցերը և գրականության նվիրատվությունները։ Մայիսի 21-ին գրադարանի աշխատակիցները եղան Արմավիրի մարզային գրադարանում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված 80 միավոր գրականություն, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության հավաքածուից 28 միավոր գրականություն հանձնվեց Արագածոտնի մարզային գրադարանին։
ՀԱԳ գրքափոխանակության հավաքածուից գրականություն նվիրաբերվեց նաև Արմավիրի մարզի համայնքային գրադարաններին.
Մյասնիկյան գյուղի գրադարանին (49 միավոր)
Մրգաշատ գյուղի գրադարանին (45 միավոր)
Քարակերտ գյուղի գրադարանին (46 միավոր)
Վ.Թոթովենցի անվան քաղաքային գրադարանին (48 միավոր)
Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանին (44 միավոր)
Արմավիրի Մարզային Գրադարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ գրադարանի պաշտոնական կայքից
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1651 | 0 | 0
Facebook