Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսի մամուլի ասուլիսը

Աննա Վանյան
Հեղինակ`
Աննա Վանյան
07:55, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսի մամուլի ասուլիսը


    
    
    
    
    
    
    
    
    
    
     «Ֆուտբոլը հանուն բարեկամության» (F4F) սոցիալական ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, Չեմպիոնների լիգայի բազմակի հաղթող, ծրագրի համաշխարհային դեսպան Ռոբերտո Կառլոսի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում Կառլոսը պատասխանել է պատանի լրագրողների և F4F-ի պատանի մասնակիցների հարցերին, պատմել իր կյանքի, կարիերայի և F4F-ի դեսպան դառնալու մասին:

Կառլոսը ներկայումս մարզում է Մադրիդի Ռեալի երիտասարդ խաղացողներին։ 2020 թվականից հանդիսանում է նաեւ «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» ծրագրի դեսպանը։

Ասուլիսի ժամանակ, լսելով իր ամենահայտնի գոլի մասին հարցը, Ռոբերտո Կառլոսը, այնուամենայնիվ, հիշատակել է 1997թ.հունիսի 3-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում 21-րդ րոպեին խփած տուգանային գոլը, ինչպես նաեւ 1998-ի փետրվարի 21-ին "CD Տեներիֆե" թիմի դարպասին խփած իր սենսացիոն գոլը: Նա վերհիշել է հատկապես Ռեալի եւ Բարսելոնայի միջեւ ֆուտբոլային դերբիները։ Կառլոսի խոսքով՝ սիրելի թիմերն են եղել 2002 թվականի Բրազիլիայի հավաքականը եւ Մադրիդի Ռեալը իր Գալակտիկոսով։ Ինչ վերաբերում է ֆուտբոլի աճող առեւտրայնացմանը, ապա, ֆուտբոլիստի խոսքով, դա մեծապես կախված է կոնկրետ ակումբից։ Ըստ նրա՝ ֆուտբոլը հիմա գնում է զարգացման, ինչպես տակտիկական, այնպես էլ տեխնիկական առումով:

Աշխարհահռակ ֆուտբոլիստը պատասխանել է պատանիների այլ հարցերի ևս՝ ներկայացնելով իր անվան ծագումը, ինչու ընտրեց ֆուտբոլը, ինպես սկսեց կարիերան, ընդգրկվեց հավաքականի կազմում և այլն։

Կառլոսը դրական է արտահայտվել «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի մասին, քանի որ այն թույլ է տալիս հանդիպել եւ համագործակցել մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստների եւ լրագրողների հետ: Նա շնորհակալություն է հայտնել երիտասարդներին հետաքրքիր հարցերի համար և հաջողություն է մաղթել նրանց:

Պատանի լրագրողներն աշխատում են F4F-ի միջազգային մանկական մամուլի կենտրոնում, որտեղից լուսաբանում են «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» 9-րդ եթերաշրջանի իրադարձությունները և ընկերների հետ կիսվում են հիմնական արժեքներով ՝ բարեկամություն, հավասարություն, արդարություն, առողջություն, խաղաղություն, նվիրում, հաջողություն, ավանդույթներ և պատիվ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
190 | 0 | 0
Facebook
COMMENT.am