Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիս ամսվա օրագրից

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
01:01, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Մայիս ամսվա օրագրից

Պատկերազարդային տարբերակներն այստեղ.
     https://www.nidoragir.com/2021/05/19.html
     https://niderlandakan.livejournal.com/489169.html


    

19 մայիսի

Դեսպան Տիգրան Բալայանը դասախոսություն ունեցավ Լեյդենի համալսարանի ուսանողների համար

Ս.թ. մայիսի 19-ին դեսպան Տիգրան Բալայանը հեռավար դասախոսություն ունեցավ Լեյդենի համալսարանի միջազգային հարաբերությունների ուսանողների համար, որի ժամանակ անդրադարձավ հայ-նիդերլանդնական հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը, Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայի պատճառներին և հետևանքներին։

Տ. Բալայանն ուսանողներին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի միջնորդական ջանքերը, խոսեց հակամարտության հնարավոր լուծման ուղիների մասին։

Հանդիպման ավարտին Հայաստանի դեսպանը պատասխանեց ուսանողներիների հարցերին։


    

On 19 May 2021, Ambassador Tigran Balayan delivered an online lecture to the students of the International Relations Faculty of University of Leiden, during which he touched upon the Dutch-Armenian relations, Armenia-EU cooperation, as well as the reasoning of the recent Azerbaijani-Turkish aggression against Artsakh and post war situation. Tigran Balayan also spoke about the possible solutions and the mediatory efforts aimed at settlement of the Karabakh conflict.

At the end of the lecture the Ambassador addressed the questions of the students.

19 մայիս

Գարեգին Նժդեհ ՀՀԴ երիտասարդական կազմակերպությունը, երեկ Ռոտերդամում անցկացվող Եվրատեսիլ երգի փառատոնի ողջ ընթացքում, համերգասրահի մոտ իրազեկման գործողություն իրականացրեց հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ Մարդկանց բուկլետներ, թերթոններ ու թռուցիկներ բաժանվեցին, որտեղ բացատրվում էր հայերի հանդեպ Ադրբեջանի կատարած ագրեսիան և պատերազմական հանցագործությունները։

Eurovision is no place for aggressor Azerbaijan!

Yesterday we created awareness for our POW's at the Eurovision Songcontest in Rotterdam. We handed out flyers to make people aware on the Azerbaijani aggression and warcrimes against Armenians.


    

20 մայիս

Լապշինին հատուցելու են


    

Ադրբեջանական իշխանությունները 30.000 եվրո փոխհատուցում են վճարելու բլոգեր Ալեկքսանդր Լապշինին (Alexander Lapshin

Այսպիսով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին ճանաչեց մեղավոր Բաքվի բանտում Լապշինի դեմ սպանության փորձի եւ բռնի խոշտանգումների համար:

Դատարանը նաեւ գտավ, որ Լապշինը երբեք գրավոր ներում չի հայցել նախագահ Ալիեւին, իսկ Ադրբեջանի կողմից ներկայացվող նամակների արժանահավատությունը կասկածի տակ է դրվել:

Հայտնելով այս լուրը, Լապշինը իր ֆեյսբուքյան էջով շնորհակալություն է հայտնել իր փաստաբաններին.

, , Իմ սիրելի իրավաբաններ Каринна Москаленко և Anna Maralyan դուք սուպեր պրոֆեսիոնալներ եք, սիրում եմ ձեզ!, , - գրել է նա:

Հիշեցնենք, որ Բաքվի ցուցումով տարիներ առաջ Բելառուսում ձերբակալեցին Լապշինին և ուղարկեցին Բաքու զուտ Արցախում լինելու և գրառումներ կատարելու համար:


    

Պատկերազարդային և ամբողջական տարբերակներն այստեղ.
     https://www.nidoragir.com/2021/05/19.html
     https://niderlandakan.livejournal.com/489169.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1383 | 0 | 0
Facebook