Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ

ՀԱՅՔ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Մամուլի խոսնակ`
ՀԱՅՔ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
23:34, կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ
    
    

    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Սիրով տեղեկացնում ենք, որ «ՀԱՅՔ» կրթահամակարգի
     ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ
ս/թ Հունիսի 1-ից իր դռներն է բացում շնորհալի, տաղանդաշատ երեխաների առաջ։
Մանկական համալսարանը բաղկացած է երկաստիճան կրթական համակարգից՝
ա/ «ԱՐԵՎԻԿ» նախակրթարան (3-6տ․ երեխաներ),
բ/ «ԱՍՊԱՐԵԶ» դպրանոց (7-8, 9-10, 11-12 տարիքային խմբեր) ։
    
    
Մանկական համալսարանի կրթակարգը բաղկացած է հետևյալ դասընթացներից՝
ա) Նախակրթարան «Արևիկ»
1. Տառաճանաչություն (այբբենարան),
2. Հայերեն, արտահայտիչ խոսք
3. Երգ, պար
4. Նկարչություն, քանդակ
5. Ձեռքի աշխատանք (տիկնիկ, փայտ, խեցի, թել ու ասեղ)
6. Խաղեր
7. Հեքիաթ
8. Ստեղծաբանություն
9. Թվաբանություն
10. Բնագիտություն
11. Առողջարարություն (ֆիզկուլտուրա)
    
    
բ) Դպրանոց «Ասպարեզ»
1. Բեմարվեստ (երգ, պար, դերասանի վարպետություն, տիկնիկային արվեստ)
2. Խոսքարվեստ (զրույց, արտահայտիչ խոսք, ելույթ)
3. Կերպարվեստ (նկարչություն, քանդակ, գեղարարություն)
4.Դեկորատիվ-կիրառական արվեստ (տիկնիկագործություն, փայտարվեստ, խեցեգործություն, ձեռագործություն)
5. Մարտարվեստ
6. Ռազմարվեստ
7. Ազգային և աշխարհի ժողովուրդների խաղեր
8. Ընկերաբանություն
9. Բարոյագիտություն (վարք ու բարք, ասպետական կեցվածք, երթևեկության կանոններ)
10. Հայագիտություն (հայերեն և հայ գրականություն, ազգագրություն, հայոց պատմություն, մշակույթ)
11. Դիցաբանություն (հեքիաթ, առասպել, էպոս, հերոսապատում)
12. Թվաբանություն (մաթեմատիկա, երկրաչափություն, վերլուծություն, իմպրովիզ, տրամաբանություն, շախմատ)
13. Առողջագիտություն (առողջ ապրելակերպ, հայրենի բնաշխարհ, սննդագիտություն, առաջին բուժ․ օգնություն)
14. Օտար լեզուներ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն)
15. Զբոսաշրջություն (խմբային արշավներ դեպի պատմամշակութային կոթողներ, հայրենի բնություն, սրբավայրեր, ժողովրդական ավանդույթների և տոների իմացության կազմակերպում և մատուցում)
Մանկական Համալսարանի դասացանկում հատկացված է ամենօրյա պարտադիր դասաժամ հանրակրթական դպրոցների առարկաների դասապատրաստումների համար:
    
    
«ԱՐԵՎԻԿ» նախակրթարանի դաստիարակները կոչվում են Այրիկներ և Մայրիկներ։
Սաները կոչվում են Արեգներ և Արփիներ։
Գործուն վարքը՝ Արի։ Ուղենիշը՝ Ար ար։
Ավարտական որակավորումը՝ Ար մեն – Ար մենուհի։
    
    
«ԱՍՊԱՐԵԶ» դպրանոցի ուսուցիչները կոչվում են Դպիրներ, սաները՝ Ասպար և Ասպրամ,
Դասընթացները՝ Ասընթացներ, որոնք անցկացվում են Աս քերով, Աս ույթներով ու Աս մունքներով։ Ուղենիշը՝ Հասկ:
Ավարտական աշխատանքը ՝ Աս պեկտ:
Ավարտական որակավորումը՝ Աս պետ-Աս պրամ,
Դասարանները՝ Աս տիճան, լսարանները՝ Աս արան:
    
    
Ծրագրավորված խմբային այցերը դեպի թատրոններ, թանգարաններ, ստեղծագործական միություններ նպաստում են Մանկական համալսարանի սաների աշխարհահայացքի ձևավորմանը:
Բոլոր արձակուրդները անց են կացվում համակարգի «ԱՐտեկ» շուրջտարյա ճամբարում։
Կրթափուլերը ուղեկցվում են նախապես ծրագրված տարեկան, եռամսյակային և ամսական հաշվետու համերգ-ներկայացումներով, մրցույթներով:
Լավագույն ձեռագործ և նկարչական աշխատանքները մշտապես ցուցադրվում են կրթօջախի շքամիջանցքներում։
Մանկական համալսարանն ունի իր դրոշը, օրհներգը և համազգեստը:
    
    
Շտապե’ք, ԱՄՐԱԳՐԵԼ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԸ «ՀԱՅՔ» ԿՐԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ:
    
    
Հեռ.՝ 010 209-806, 091 07-08-91, 093 94-93-83
    
    
Մանրամասների և փաստաթղթերի ներկայացման համար դիմել Ք. Երևան, Մոնումենտ, Արմեն Տիգրանյան 19 (Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ):
Գործերն ընդունվում են ...
     Մանկական համալսարանի տնօրեն Էլիզա Ալավերդյան

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
189 | 0 | 0
Facebook
COMMENT.am