Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչի համար են նախատեսված ջերմոցի դետալները

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
11:12, ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ.
Ինչի համար են նախատեսված ջերմոցի դետալները

Ջերմոցները մշակաբույսեր աճեցնելու համար կառուցված արհեստական համակարգեր են, որոնք պաշտպանում են բույսերը կլիմայական պայմանների կտրուկ փոփոխություններից` ապահովելով բարձր բերքատվություն: Այսօր համապատասխան տարածք ունեցող ցանկացած սեփականատեր կարող է ջերմոցի կառուցում նախաձեռնել՝ բանջարեղեն, միրգ, ծաղիկներ կամ այլ մշակաբույսեր աճեցնելու նպատակով։ Ջերմոցների պատրաստում սկսելուց առաջ պետք է հաշվի առնել ջերմոցի չափը, շահագործման նպատակը, քանի որ դրանից կախված՝ տարբեր են լինում թե՛ ջերմոցի կառուցվածքը և թե՛ դրանում օգտագործվող ջերմոցի դետալները:

Սովորաբար ջերմոցները կառուցվում են մետաղական կմախքով, որոնք էլ ամրացվում են ցինկապատ զսպանակներով: Ջերմատան կառուցման ժամանակ կարող են օգտագործվել բազմազան դետալներ՝ տարբեր չափերի և կտրվածքի մետաղյա խողովակներ, թաղանթների համար նախատեսված փականներ, մետաղալարեր և այլն: Որպես ծածկող նյութ ջերմոցների կառուցման ժամանակ կիրառում են ջերմոցային (պոլիէթիլենային) թաղանթ, որի հիմնական նպատակը «ջերմոցային էֆեկտի» ստեղծումն է. թաղանթը փոխում է ջերմության փոխանակման գործընթացը ջերմոցի և շրջակա միջավայրի միջև: Որքան բարձր է ջերմաստիճանը ջերմոցում, այնքան արագ են աճում բույսերը:

Աղբյուրը` goldshin.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2917 | 0 | 0
Facebook