Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2 պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէր եղել, որ թշնամին այսքան մոտ լիներ. Կութի գյուղապետ

Դավիթ
Հեղինակ`
Դավիթ
02:04, երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ.
2 պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէր եղել, որ թշնամին այսքան մոտ լիներ. Կութի գյուղապետ


     Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքում իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը:


    
    

«Ոնց կա այնպես էլ մնացել է, իրենք վերեւում են նստած, մերոնք էլ ներքեւում ու ոչ մի նորություն չկա դեռ», - ասաց նա:


    
    

Չիտչյանը հայտնեց, որ գյուղում նշանառության տակ են հայտնվել, ոչ միայն դպրոցը, այլ նաեւ տները:


    

«Գյուղպետարանի շենքն ու դպրոցը զինվորականներին ենք տվել, կարող է դասեր էլ չլինեն, բայց երեխաները գյուղում են: Տեսնենք` ինչ կլինի, այսպես անորոշ նտսած սպասում ենք», -ասաց նա:

Չիտչյանը հայտնեց, որ արոտավայրերը թշնամու տեղակայմանը մոտ վայրերում է ընկնում եւ անվտանգ չէ անասուններին արոտավայրեր տանելը:


    

Կութի գյուղապետի խոսքով` իրենք երբեք նման իրավիճակում չեն հայտնվել եւ դրանից էլ այսպես տագնապած են:


    

«Այսպես չէր եղել, որ գյուղին մոտ թշնամին գար ու մենք էլ տեսնեինք, երկու պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէինք տեսել», -ասաց նա:


    

Չիտչյանը հայտնեց, որ գյուղ են այցելել Գեղարքունիքի մարզպետը, ՄԻՊ-ը եւ պատգամավորները, սակայն այս այցերը անարդյունք են եւ համյանքապետը կարծում է, որ սահմանգծում պետք է կատարվի, որ նման խնդիրներն այլեւս չառաջանան:


    

Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանցի զինվորակաները առաջ են եկել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային մասերում եւ դեռեւս հետ չեն գնացել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1451 | 0 | 0
Facebook