Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հին աշխարհի զորավարները երբեմն ստիպված են եղել...

23:39, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Հին աշխարհի զորավարները երբեմն ստիպված են եղել...

Հանրապետության դարաշրջանի Հռոմի նշանավոր գործիչներից ու զորավարներից մեկը՝ Լուցիուս Ցիցիլիուս Մետելուսը (մ.թ.ա. 2-րդ դար), չունենալով բավականաչափ նավեր, որպեսզի փղերին իտալական ափից Սիցիլիա կղզի տեղափոխի, կարգադրել է իրար կապել տակառները և դրանց վրա տախտակամած հարմարեցնել: Դրանից հետո փղերին տեղավորել են այդ տախտակամածներին ու Սիցիլիական նեղուցով փղերին կղզու ափ են տեղափոխել:

*****
     Ինչպես գիտեք, Կարթագենի ականավոր զորավար Հաննիբալը Պիրենեյան թերակղզուց իր մեծ բանակը կարողացել է Ալպերով անցկացնել ու արդի Իտալիայի տարածքում մի քանի անգամ ջախջախել հռոմեացիների լեգեոններին: Նրա բանակում բազմաթիվ փղեր են եղել, որոնց դժվար տեղանքներով տեղաշարժելը հաճախ հնարամտություն է պահանջել: Մի անգամ անհրաժեշտ է եղել փղերին մի խորը գետի մյուս ափը տեղափոխել, ոչ մի կերպ հնարավոր չի եղել փղերին ստիպել, որ գետը մտնեն, իսկ լաստանավ կառուցելու համար անհրաժեշտ նյութեր չեն ճարվել: Այդժամ Հաննիբալը կարգադրել է ամենակատաղի փղի ականջի տակի հատվածում վիրավորել, իսկ վիրավորող զինվորին կարգադրել է արագ մտնել գետն ու լողալ դեպի մյուս ափը: Կատաղած փիղը, հետապնդելով իրեն ցավ պատճառած զինվորին, լողալով անցել է գետը: Մյուս փղերը հետևել են իրենց առաջնորդին և բարեհաջող մյուս ափն են անցել:
     *****

Պատմիչներն ասում են, թե կարթագենացիները, երբ անհրաժեշտ քանակության թել չեն ունեցել, որպեսզի նավատորմը հանդերձավորեն, ճոպաններ հյուսելու համար խուզել են կանանց գլուխները:
     *****

Ստրուկների ապստամբության առաջնորդ Սպարտակն իր զինվորներին վահաններով ապահովելու համար կարգադրել է շիվերից վահան հյուսել ու դրանք ծառի կեղևներով պատել:
     *****

Կլեոպատրայի ամուսինը՝ Մարկոս Անտոնիոսը, երբ փախուստի մեջ է եղել, իր զինվորներին՝ որպես վահան, ծառերի նրբակեղև է տրամադրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1915 | 0 | 0
Facebook