Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.

Հոդվածներ

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 3

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
23:30, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 3

Նիդերլանդները՝ Աննա Մարտիրոսյանի Մեկ տարվա հեռավորությունից. Մաս 3


    

    

Աննա Մարտիրոսյան


    
    

, , Շուրջ 1 տարի ապրելով Նիդեռլանդներում

(հունիսին կլրանա ուղիղ 1 տարին), տեսնում

եմ և վերլուծում սոցիալական շատ խորը

երևույթներ, որպեսին շատ կուզեի տեսնել

նաև մեր հայրենիքում
    
    

Սկիզբն` այստեղ.
    
    

1. Նիդեռլանդցիները վաղ հասակից կոփված ժողովուրդ են, ցանկացած եղանակին, անկախ անբարենպաստ կլիմայից, անգամ ուժեղ փոթորկին, դուրս են գալիս, քայլում, հեծանիվ քշում։ Ավելին, այդ եղանակին, անգամ կարճաթև և շորտերով եմ տեսել։
     2. Ի շնորհիվ սպորտի և առողջ ապրելակերպի, նիդեռլանդցիները համարվում են աշխարհի ամենաբարձրահասակ մարդիկ (տղամարդիկ միջինը՝ 1, 82, և կանայք միջինը՝ 1, 68)
     3. Ամբողջ երկրում ազատ խոսում են անգլերեն՝ փոքրից մեծ։ Աշխարհի անգլախոս երկրներից է համարվում Նիդեռլանդները, ուր հոլանդերեն լեզվից հետո, անգլերենը լայնորեն տարածված է։
     4. Շիտակ և ուղիղ լինելը իրենց ամենաբնորոշ գծերից են։ Երբեմն ուրիշ մարդկանց, հատկապես օտարերկրացիներին որոշ արտահայտություններ կարող են կոպիտ թվալ, բայց տակը սև հումոր կա։ Ազնիվ և անկեղծ ձևով կասեն իրենց կարծիքը, անգամ եթե դուր չգա դիմացինին։ Նիդեռլանդցիները հանդուրժող ժողովուրդ են։ Եթե իրենց դուր չի գալիս քո հագած շորը կամ մազերի նոր կտրվածքը, անհոգ եղիր, անմիջապես բարձրաձայն կասեն քեզ։ Ըստ ինձ, ավելի լավ է սև հումոր՝ ուղիղ ձևով, քան թե մեջքի հետևից՝ բամբասանք։
     5. Պանրի մեծ սիրահար են՝ նիդեռլանդցիները (մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ մանկուց շատ սիրում եմ համով պանիր ու ամեն ինչի հետ պանիր։ Տարեկան մոտ 20կգ պանիր է ուտում ամեն նիդեռլանդցին, դրա համար արագ են աճում և խոշորակազմ են։
     6. Նիդեռլանդցիները նշանավոր են ֆուտբոլային և սոցցեր ակումբներով։ Ֆուտբոլի հանդեպ մեծ սեր ունեն վաղ հասակից և աղջիկներն էլ ակտիվ խաղում են։ Անգամ աղջիկ ֆուտբոլիստների թիմեր կան։
     7. Նիդեռլանդցիները համարվում են աշխարհի ամենաերջանիկ ազգերից մեկը։ Ըստ 2021 թվ. հետազոտության զբաղեցնում են աշխարհում 5-րդ պատվավոր տեղը' ըստ կրթության, առողջապահության, կոռուպցիայի, խոսքի ազատության, կյանքի որակի և երկարակեցության ցուցանիշների։
     8. Հետևելով նախորդ կետին, նիդերլանդցի երեխաները ևս համարվում են աշխարհում ամենաերջանիկ և առողջ երեխաներից մեկը։
     9. Ինչպես նշել էի նախորդ մասերից մեկում, երեխաները որոշակի տարիքում դասերից հետո կամ զուգահեռ աշխատում են խանութներում, սրճարաններում, սուպերմարկետներում և այլն։ Պետությունը նրանցից չի գանձում հարկեր մինչև 18 տարին լրանալը, այլ գործատուներից։
     10. Ողջ երկրում տարածված են ջերմոց այգիները, ուր աճեցնում են բանջարեղեն, կանաչի և մրգեր։ Արևի պակասի պատճառով լայնորեն տարածված են արհեստական պայմաններով հագեցված ջերմոցները։ Անկեղծ ասած, ոչ բոլոր բանջարեղենը կամ մրգերն են դուր եկել ինձ։ Արարատյան դաշտի սիրասուն մրգերի և բնական արև տեսած բանջարեղենի համն ու հոտը չկա ոչ մի երկրում։
     11. Նիդեռլանդցիները յուրահատուկ սեր ունեն կերպարվեստի նկատմամբ։ Շատ են սիրում նկարներ անել նաև յուղաներկով։ Ամստերդամում գտնվող Վան Գոգի հանրահայտ թանգարանը միշտ լեցուն է տարեկան միլիոնավոր այցելուներով։
     Շարունակելի...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
453 | 0 | 0
Facebook
COMMENT.am