Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.

Հոդվածներ

Տիգրան Բալայան., , Նիդերլանդները պետք է գործեն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ կանխելու համար Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, , .

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
01:56, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Տիգրան Բալայան., , Նիդերլանդները պետք է գործեն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ կանխելու համար Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, , .

Դեսպան Տիգրան Բալայանի հոդվածները Նիդերլանդական թերթերին


    

    

Վերջերս Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Նիդերլանդական թերթերում հանդես եկավ մի շարք հոդվածներով, ներկայացնում ենք դրանցից մեկի հայերեն բովանդակային թարգմանությունը.

ThePostOnline (TPO) հանրահայտ կայք է Նիդերլանդներում, որին այցելում են 1մլն-ից ավելի ընթերցող.


    
Տիգրան Բալայան., , Նիդերլանդները պետք է գործեն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ կանխելու համար Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, , Նիդերլանդները և ԵՄ-ն միջոցներ ունեն կանխելու հերթական հնարավոր նոր պատերազմը և տառապանքները

    

Քանի որ աշխարհի և ԵՄ-ի ուշադրությունը կենտրոնացած է աշխարհում ընթացող այլ գործընթացների ու բազմաթիվ ճգնաժամերի վրա, փխրուն հրադադարը, որը վերջ տվեց Ադրբեջանի և Թուրքիայի վերջին ագրեսիային Արցախի (Լեռնային Ղարաբաղ) 150, 000 հայերի նկատմամբ, կայուն չէ: Ռազմական գործողությունների դադարեցումից մեկ ամիս անց Ադրբեջանը ձեռնամուխ եղավ մեկ այլ հարձակման, որի արդյունքում երկու գյուղեր գրավվեցին, և 60 հայ զինվորներ (140-ից բացի) գերեվարվեցին Նրանց մերժում են վերադարձնել ՝ չնայած միջազգային մարդասիրական իրավունքի հստակ կանոններին, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և շատ այլ երկրների ու կազմակերպությունների պահանջներին:

Ադրբեջանի բռնապետը գնում է իր թուրք դաստիարակ Էրդողանի հետքերով և չի թաքցնում իր հետագա ագրեսիվ ծրագրերը. Իլհամ Ալիևը վերջերս բառացիորեն ասաց.

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին զուգահեռ է մեր ազգային, պատմական և ապագա շահերին: Զանգեզուրի միջանցքի գոյությունը իրականացնում ենք` դա ուզենա, թե չուզենա Հայաստանը: Եթե նա ցանկանա, մենք ավելի հեշտությամբ կլուծենք այս խնդիրը, եթե չցանկանա, ապա այն ուժով կլուծենք»:

Մեղմ ասած, առնվազն նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանի խիստ փխրուն խաղաղությունն ու կայունությունը և բացահայտում Ադրբեջանի վերջին խաղաղության և հաշտության հայտարարությունների կեղծ բնույթը:

Հատկանշական է, որ նման սպառնալիքներ հնչեցին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, որն այս տարի Ճանաչվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից: Ակնկալվում է, որ նույնը կանի Նիդերլանդների կառավարությունը ՝ Հոլանդիայի քաղաքական կուսակցությունների գրեթե միաձայն աջակցությունից հետո, միայն DENK-ն էր դեմ (խորհրդ. 3 տեղ-ծանոթ Ն.Օ):

Ադրբեջանի իշխողի իրական մտադրությունների մեկ այլ հստակ դրսևորումը վերջերս այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացումն էր` որն անվանվեց մռայլ կամ ցեղասպանության այգի, տգեղ մեռնող հայերի մոմե կերպարներով` հայերին վարկաբեկելու, դեգեներատիվ (այլասերված) ներկայացնելու միտումով: Անմարդկային վերաբերմունք:

Ուղիղ մեկ տարի առաջ ես ահազանգեցի և զգուշացրի, որ Ալիևը իր իշխանությունը ամրապնդելու և Ադրբեջանում ահագնացող ճգնաժամից խույս տալու համար պատրաստվում է պատերազմի: Ես դա նորից եմ անում:

ԱՄՆ-ում տեղի ունեցաած ընտրություններն ու անցյալ տարվա աշնան համաճարակի հետ կապված ծանր իրավիճակը Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործեցին սեպտեմբերին՝ սիրիացի ջիհադականների և նորագույն սպառազինությունների միջոցով պատերազմ սանձազերծել այդ թվում խաղաղ բնակիչների և հիվանդանոցների դեմ: Այժմ աշխարհում տիրող լարվածությունը թույլ կտա երկու բռնապետներին նոր պատերազմ սկսել ու «խորը անհանգստության» և «ափսոսանքի» նոր փուլ առաջացնել այն երկրների ու կազմակերպությունների համար, որոնք ունեն ժողովրդավարական երկրի և բազմակարծիք հասարակություն բոլոր ռեսուրսներն ու միջոցները:

Նախագահ Ալիևի, նրա ընտանիքի և անթիվ պատերազմական հանցագործությունների համար պատասխանատու այլ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցների վերաբերյալ երկու միջնորդություն ընդունելով ՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը ստեղծել է իրավական հիմք, որպեսզի կառավարությունը հիշյալ անձանց մարդու իրավունքների խախտման համար պահի ԵՄ պատժամիջոցների ռեժիմի տակ: Այժմ Հոլանդիայի կառավարությանը մնում է գործել և կանխել ժողովրդավարական հասարակության դեմ նոր ագրեսիան, որը հոլանդացիները օգնել են կառուցել վերջին տասնամյակների ընթացքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
433 | 0 | 0
Facebook
COMMENT.am