Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

մեղավորների լաբիրինթոսում…

14:32, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
մեղավորների լաբիրինթոսում…

* * *

Աշխա՜րհն էր,

Ե՜ս էի և Նա՜

ու Դո՛ւ չկայի՜ր…

Հիմա Նա չկա՛ ու Դու մեղադրո՜ւմ ես ինձ

որ ինքդ չկայիր:

Վաղը Նա կգա՜ –

Դու կհեռանաս՝ գուցե գլխիկոր

ու Ե՜ս կլինեմ նորի՛ց մեղավոր

լաբիրինթոսում մեղավորների…


    

Ինչ-որ մի Բա՜ն է մեջքիս ծանրացել-

ասես շղթայված բառ-օղակներում

քայլում եմ ծա՜նր-արքայավայել

մեղավորների լաբիրինթոսում…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2168 | 0 | 0
Facebook