Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նա խախտեց տասնամյակների ամոթալի լռությունն ու ասաց ճշմարտությունը․ Ադամ Շիֆ

Դավիթ
Հեղինակ`
Դավիթ
23:10, շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
Նա խախտեց տասնամյակների ամոթալի լռությունն ու ասաց ճշմարտությունը․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահ Ջո Բայդենի հայտարարությյանը, որով նա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։


    
    

Շիֆի գրառումը՝ ստորեւ․

«Ամբողջ ամերիկահայության եւ բոլոր նրանց համար, ով հավատում է մարդու իրավունքներին եւ ճշմարտությանը, այս օրը կնշանավորվի որպես պատմական նոր փուլ։ Նախագահ Բայդենը մարտահրավեր նետեց թուրքական սպառնալիքներին եւ 1, 5 միլիոն հայերի սպանությունն անվանեց Ցեղասպանություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այսպիսով, նա խախտեց տասնամյակների ամոթալի լռությունն ու կիսաճշմարտությունը եւ իր նախորդների չկատարած խոստումները ու ասաց ճշմարտությունը։


    
    

Սա նշանակալի օր է իմ հազարավոր ամերիկահայ ընտրողների համար, ովքեր ողջ կյանքում աղոթում էին դրա ճանաչման համար։ Եվ ես ոգեւորված եմ, որ այդ հայտարությունն արվեց, երբ կան Ցեղասպանությունը վերապրած մարդիկ, թեկուզ եւ նրանց թիվը շատ փոքր է։ Դա նաեւ տեղի է ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծած պատերազմի եւ հայերի համար նոր վտանգների ժամանակամիջոցում։ Հիմա, երբ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցը, մենք կարող ենք դա անել՝ իմանալով, որ մեր ժողովուրդը, ի դեմս նախագահի եւ Կոնգրեսի միասնական է։


    

Մենք այլեւս երբեք չենք լռի։ Եվ երբեք չենք մոռանա» ։

Հիշեցնենք, որ Ադամ Շիֆը բաց նամակով դիմել էր Բայդենին։ Նաեւ միացել էր 100 կոնգրեսականներին։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1641 | 0 | 0
Facebook