Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի նոր համարում երկու հարցազրույց Նիդերլանդներից

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
23:19, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի նոր համարում երկու հարցազրույց Նիդերլանդներից
    

    
    

Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի նոր համարը, որը բացառիկ է այն առումով, որ 20 Եվրոպական երկրների հայ դեսպաններ ներկայացրել են Կորոնավիրուսի համավարակի վիճակը իրենց հավատարմագրված երկրներում: Հատկանշական է, որ այս թեմայով Նիդերլանդներից` ՕՐԵՐԻՆ հարցազրույց են տվել դեսպան Տիգրան Բալայանը (նաև Լյուքսեմբուրգում ՀՀ արտկարգ և լիազոր դեսպան) և Նիդերլանդների ZorgSaam բժշկական հաստատության բուժաշխատող Փ. Կնյազյանը։ Վերջինիս հետ հարցազրույցը, ՕՐԵՐԻ թույլատրությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողին։ Այժմ, երբ ընթանում են պատվաստանյութի իրացման միջոցառումներ` այն կարծում ենք հետաքրքիր է:

ՕՐԵՐԻ հիշյալ համարի ձեռք բերման` ինչպես նաև բաժանորդագրության հետ կապված հարցերին կարող եք ծանոթանալ ստորև**

Համարում տեղ են գտել հիշարժան, հետաքրքիր, մշակութային ու հասարակական հնչեղության տարբեր հոդվածներ:


    
     Փերի Կնյազյան. «Քովիդ-19» -ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը կանխարգելման միջոցառումներն են

ՕՐԵՐ- Նկատի ունենալով անցյած մեկ տարվա փորձառությունը, ձեր կարծիքով ինչպիսի՞ վիրուս է Քովիդ 19-ը եւ որքանո՞վ է նրա դեմ պայքարը արդյունավետ։

-Նախ ուզում եմ նշել, որ ՔՈՎԻԴ-19-ը վիրուս չէ, այլ հիվանդություն: Հենց կորոնավիրուսն էլ առաջացնում է ՔՈՎԻԴ-19-ը հիվանդությունը: ՔՈՎԻԴ-19-ը կորոնավիրուսների նոր շտամն է, որի տարածումը մարդկանց մեջ առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականին, այն սկսվեց Չինաստանի Հուբեյ նահանգից և տարածվեց աշխարհի բազմաթիվ երկրներում: Վիրուսը բազմանում է մարդկանց (նաև կենդանիների) բջիջներում ու շարունակում է բազմանալ այնքան ժամանակ, մինչև օրգանիզմի իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում և պայքարում դրա դեմ:

Առողջապահության փորձագետների մոտ մտահոգություն են առաջացնում նոր վիրուսի մասին ոչ ամբողջական պատկերը, փաստը այն է, որ կարող է առաջացնել ծանր հետևանքներ, զարգացնել թոքաբորբ և ի վերջո հանգեցնել մահվան։

Քովիդ 19-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը կանխարգելման միջոցառումներն են՝ հեռավորության պահպանում, ձեռքերի հաճախակի ախտահանում, դիմակի կրում։ Սրանց կիրառումն իրենց հերթին չեն ապահովագրում հիվանդության 100 տոկոսանոց կանխմանը, այլ տեսակետներով նույնիսկ վնաս են հասցնում առողջությանը։ Օրինակ ազդում է մարդկանց հոգևիճակների վրա, առջացնում ընկճախտ, մարդկաց մատնում միայնության զգացումի, դիմակ կրելու դեպքում, այն որոշ մարդկանց մոտ առաժացնում է շնչառական խնդիրներ, մյուսներն էլ այն նետում ու ախտոտում են բնությունը։ Ավելի նվազ արդյունավետ է երեկոյան ժամերի արգելափակումները։ Միևնույն է մարդիկ իրենց հանդիպումները կարող են հետաձգել այլ հարմար ժամերին։

ՕՐԵՐ- Կորոնավիրուսի կանխարգելման կամ պաշտպանության ո՞ր ձեւն եք համարում ամենաազդեցիկը։ Կա՞ն նման օրինակներ։

-Վերևում արդեն այդ մասին մասամբ ասացի։ Ամենազդեցիկ ու արդյունավետ միջոցները հիվանդությունից «փախնելն» է։ Իմ կարծիքով ֆիզիկական հաճախակի շփումներից խուսափելն ու անձնական հիգիենայի պահպանությունը ամենագլխավոր նախապայմանը պետք է լինի։ Սրա հետ մեկտեղ, եթե պահպանվի անհրաժեշտ հեռավորություն, օգտագործվի դիմակ, ապա լավ արդյունք հաստատ կգրանցվեն։ Կարևոր է մարզել մարմինը, զերծ մնալ սթրեսներից և ունենալ առողջ ապրելակերպ։

ՕՐԵՐ- Տարբեր կարծիքներ են հնչում այս վիրուսի շարունակականության ու ժամկետների մասին։ Կարո՞ղ եք ասել, ե՞րբ կարող է մարդկությունը ավելի հանգիստ ռեժիմի անցնել։

-Այս տարի, կարծում եմ, դժվար է հուսալ, որ կարող ենք հանգիստ կյանքով ապրել։ Անցյալ տարի ամռանը վիճակը մի պահ թուլացավ, բայց հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց։ Կարո՞ղ է լինել մեկը, որ մեզ ասի ինչ է սպասվում վաղը, կամ 2 տարի անց։ Տեսնում ենք պատկեր, որ դեռևս հիվանդությունն աշխարհում չի նվազում։ Ավելին` վիրուսը արդեն 2-րդ անգամ է մուտացիայի ենթարկվում։ Թեև հիվանդությունը կանխելու համար ստեղծվել են պատվաստանյութեր, այնուհանդերձ շատ բան պատված է անորոշության քողով: Մյուս կողմից էլ մուտացիայի ենթարկված կորոնավիուսի առանձնահատկությունների մասին դատել դեռևս շուտ է, վտանգավորության կամ գերարագ տարածվելիության մասին տեղեկություններ դեռ չկան։ Հետո ինչ անակնկալներ կլինեն` հայտնի չէ, միայն պարզ է, որ դրանց դեմ պատվաստանյութեր են արտադրվում։

ՕՐԵՐ- Որքանո՞վ կարող են առկա պատվաստանյութերը կանխարգելիչ դեր խաղալ եւ արդյո՞ք շատ արագ չէր դրանց զանգվածային կիրառումը։

-Մեր մոլորակը համաճարակի ճիրանում է, ուստի դրանից ազատվելու քայլերն էլ արագընթաց պետք է լինեն

Ներկայումս շուրջ 200 արտադրողներ պատվաստանյութերի ստեղծման աշխատանքներ են իրականացնում։ Խոսվում է պատվաստանյութերի մինչև 95 տոկոս արդյունավետության մասին ու միայն այդքանը։ Հաստատապես պատասխանել, որ արդյունավետությունն այդպես բարձր կլինի` կնմանի օդից կախված գուշակության, քանի որ դրա վերաբերյալ դեռ գիտական հիմնավորված ապացույցներ չկան, Իսկ ապագայում ինչ նոր խնդիրներ կլինեն, դա ևս անհայտ է.

Իրոք արագ որոշվեց պատվաստանյութերի զանգվածային կիրառումը, բայց մյուս կողմից էլ էֆեկտիվ չի լինի, որ այն կիրառվի փոքր չափաբաժնով ու նվազ զանգվածների շրջանակներում ...

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումները զուգորդվում են շարունակական արդյունավետ փորձարկումներով և դա այսօրվա հրամայականն է։

ՓԵՐԻ ԿՆՅԱԶՅԱՆ

ZorgSaam բժշկական հաստատության ավագ բուժաշխատող


    
    

**-ՕՐԵՐ եվրոպական ամսագրի նոր համարը՝ բաժանորդագրվեք հայկական եվրոպական անկախ ամսագիրը

- Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում. Հայաստանի քսան դեսպաններ ներկայացնում են իրավիճակը իրենց հավատարմագրված երկրներում, ինչպես նաեւ անդրադառնում ենք աշխարհում եւ Հայաստանում տիրող իրադրությանը,

-, , Արմատ, , նոր շարքով ներկայացնում ենք մեր մշակույթի երախտավորներ Արաքս եւ Տիգրան Մանսուրյաններին,

- Հայոց ցեղասպանության մասին գրած չեխ ճանապարհորդ ու գրող Կարել Հանսայի մասին նոր փաստեր ու մինչ այսօր չհրապարակված նամակներ,

- Մշակութային ու հասարակական հնչեղության այլ հոդվածներ։

Բաժանորդագրվեք ՕՐԵՐ անկախ ամսագիրը եւ աջակցեք եվրոպահայ մամուլին

Չեխիայում գինը 500 կրոն է, այլ երկրներում ՝ 50 եվրո

Ձեր աջակցությունը ՕՐԵՐ-ին եւ բաժանորդագրության փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ հաշվեհամարներով ՝

Կրոնով փոխանցումներ

ICKVE ORER MAGAZINE

Uni Credit Bank Czech Republic a.s.

Account number: 68041001 2700

IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001

SWIFT CODE – BACXCZPP

Եվրոյով փոխանցումներ՝

EURO Account number

1002511474 / 2700

IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474

SWIFT CODE - BACXCZPP

hakob@orer.cz էլեկտրոնային հասցեին ուղարկեք ձեր փոստային հասցեն։

ORER.eu - ՕՐԵՐ-Ի նոր համարը. բաժանորդագրվեք հայկական եվրոպական անկախ ամսագիրը

Օրեր․eu - նորութոյւններ աշխարհից, Հայաստանից․․․

ORER.EU

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1446 | 0 | 0
Facebook