Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հողն ամոթից գետի՜նն է մտել

12:27, շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ.
Հողն ամոթից գետի՜նն է մտել
    
    
    

Լքված ծնո՜ղը՝ լինի հա՜յր թե մա՜յր

Ի՜նչ էլ որ լինի՛, ներո՜ւմ է որդուն,

Հո՜ղը, չի՛ ներում որդուն դավաճան՝

Անե՛ծք է դառնում նրա ողջ կյանքում:


    

Մեր Հողը այնքան արյո՜ւն է խմել,

Այնքա՜ն է հագեցել արյամբ,

Որ ծաղկի Սերմի պես նրա Սերմե՜րը

Չե՛ս կարող ցանել որտեղ կամենաս:


    

Հիմա Հո՜ղը մեր կարմի՛ր է հագել,

Վշտից դաղվո՜ւմ է, դաղո՜ւմ ինքն իրեն,

Խմած արյունից չէ այդպես կարմրել

Այլ որ դավաճան որդի է սնել:


    

Կներե՞ն արդյոք քո պապերը քեզ,

Որ արծիվնե՛ր են եղել դարեդար,

Հո՜ղն ամոթ ունի, դու ամոթ չունե՞ս,

Որ դավաճանի խարանը հագար:


    

Նման բան եղե՞լ է՝ արծիվը հանկա՜րծ

Դիրքերն իր զիջեր՜, վհատվե՜ր,

Նման բան չի՛ եղել, նման բան չկա՜ր-

Որ հո՜ղն ամոթից գետինը մտներ:


    

Հո՜ղը, չի՛ ներում դավաճան որդուն ՝

Նրա ողջ կյանքում դառնում է անե՛ծք:

…Դավաճա՛ն, քեզ մահ օտար հողերում

… Մեր Հողն ամո՜թ ունի, դու ամոթ չունես:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2053 | 0 | 0
Facebook