Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կան արդյոք տղամարդու պոտենցիան վերականգնող բնական միջոցներ. մանրամասնում է սեքսոպաթոլոգը

Դավիթ
Հեղինակ`
Դավիթ
00:32, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
Կան արդյոք տղամարդու պոտենցիան վերականգնող բնական միջոցներ. մանրամասնում է սեքսոպաթոլոգը

Էրեկտիլ դիսֆունկցիան տղամարդկանց շրջանում ամենատարածված սեռական խանգարումներից մեկն է, որը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա, ուստի դրա բուժումը չի կարելի հետաձգել։ Tert.am Medicine-ն այս խնդրի շուրջ զրուցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ և փորձել պարզել՝ կան արդյոք այս խանգարման դեմ պայքարի արդյունավետ բնական միջոցներ և ինչպես է հարկավոր դրանք կիրառել։


    


     Բժշկի խոսքով՝ էրեկտիլ դիսֆունկցիան կամ սեռական թուլությունը (նախկինում՝ իմպոտենցիա) տղամարդու՝ լիարժեք սեռական կյանքով ապրելու անկարողությունն է՝ պայմանավորված ոչ բավարար էրեկցիայով:


    

«Դրա առաջացման հարցում դերակատարում են ունենում մի շարք օրգանական խնդիրներ՝ սիրտ-անոթային, նյարդային, հորմոնալ և ֆունկցիոնալ գործոններ:


    

Սեռական այդ խանգարումը զույգի համար ունենում է խիստ բացասական ու ընկճող ազդեցություն և կարող է միջանձնային կոնֆլիկտի պատճառ հանդիսանալ», – նշում է մասնագետը՝ հավելելով, որ սեռական խնդիրները հաղթահարելու և տղամարդուն առողջ սեռական կյանքով ապրելու գործում կարող են օգնել ժողովրդական ու բնական որոշ միջոցներ։


    

Մասնագետը ներկայացրել է նման բնական միջոցներից մի քանիսը, որոնք կարող են շատ օգտակար լինել։


    

Կոճապղպեղ (Իմբիր)


    

Ինչպես նշում է բժիշկը, այս բույսի արմատը լայն տարածում ունի տղամարդկանց շրջանում տարբեր պատճառներով առաջացած սեռական անկարողության բուժման հարցում, իսկ դրա գտագործման եղանակները զանազան են։ Առաջին հերթին այն կարելի է կիրառել թեյի տեսքով՝ մեկ թեյի գդալ մանրացված բույսի արմատներին ավելացնելով մեկ բաժակ եռման ջուր: Ավելին՝ բույսի բուժիչ հատկություններն ավելացնելու համար թեյին կարելի է ավելացնել նաև մի փոքր մեղր:


    

Բացի այդ, կոճապղպեղը կարելի է կիրառել նաև ոգեթուրմի (սպիրտային թուրմ) տեսքով, որը պատրաստելու համար բժիշկը խորհուրդ է տալիս մեկ կիլոգրամ կոճապղպեղի արմատը քերիչով մանրացնել, ավելացնել մեկ լիտր օղի և թողնել 15 օր թրմվի որևէ տաք տեղում: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել ուտելուց առաջ 10 կաթիլ:


    

Կյանքի արմատ (ժենշեն)


    

Բժիշկ Հակոբյանի խոսքով՝ այս բույսի թուրմը պոտենցիայի բարձրացման լավագույն միջոցներից մեկն է։ Այն պատրաստելու համար հարկավոր է խառնել 20 գրամ մանրացված չոր արմատն ու 300մլ 70 տոկոսանոց սպիրտը և թողնել այն 3 շաբաթ թրմվի՝ երբեմն թափահարելով խառնուրդը։ Այս ոգեթուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ 25 կաթիլ: Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ, որից հետո հարկավոր է 10 օր ընդմիջում անել և կրկնել կուրսը:


    

Դդմի սերմեր


    

«Բուժիչ հատկություններով օժտված են միայն դդմի հում սերմերը, որոնք ունեն կանաչավուն գույն», – շեշտում է մասնագետը՝ հավելելով, որ սեռական դիսֆունկցիայի բուժման համար խորհուրդ է տրվում մոտ մեկ ամիս օրական երեք անգամ 40-ական դդմի սերմ ուտել:


    

«Սակայն հարկ է հիշել, որ այս միջոցները բացարձակ չեն փոխարինում մասնագիտական լիարժեք բուժմանը և կարող են կիրառվել միայն բժշկի ցուցումներով», – ամփոփում է սեքսոպաթոլոգը։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
278 | 0 | 0
Facebook
COMMENT.am