Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալիևն անցնում է մեր զոհված Զինվորների սաղավարտների մոտով... պարոն Փաշինյան, ուզում եմ հարցնել՝հիմա էլ ե՞ք կարծում, որ նա բավականին կառուցողական է, թե՞ ձեր ասած կառուցողականը հենց սա էր ենթադրում․Նավաս

17:26, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
Ալիևն անցնում է մեր զոհված Զինվորների սաղավարտների մոտով... պարոն Փաշինյան, ուզում եմ հարցնել՝հիմա էլ ե՞ք կարծում, որ նա բավականին կառուցողական է, թե՞ ձեր ասած կառուցողականը հենց սա էր ենթադրում․Նավաս

Ադրբեջանում փառահեղ տոնվող շքերթի մասին հրապարակում է արել Ս․Նավասարդյանը։ Վերջինս իր ֆեյյսբուքյան էջում գրում է․

«Ալիևն անցնում է մեր զոհված Զինվորների սաղավարտների մոտով... պարոն Փաշինյան, ուզում եմ հարցնել՝հիմա էլ ե՞ք կարծում, որ նա բավականին կառուցողական է, թե՞ ձեր ասած կառուցողականը հենց սա էր ենթադրում։

Դուք հասկանու՞մ եք, որ մենք 5000+ եղբայր, որդի, հայր ու ամուսին ենք կորցրել ... հասկանու՞մ եք, որ մեր աչքին չեն գալիս ձեր քաղաքական շահերն ու խաղերը։ Մենք ողբում ենք։ Դուք դա հասկանու՞մ եք։

Ազգը դավաճանելուց, գերիների հարցը ձախողելուց, տնտեսությունը վարի տալուց հետո դուք ձեր ֆեյքերը քսի եք տալիս յուրաքանչյուրի վրա, ով կհանդգնի ձեզ ասել, որ՝աչքիդ վերևը ունք կա, վերևում էլ Աստված կա, որ ձեզ ու ձեր նման դավաճաններին (կամ ուսապարկերին) պատժելու է։ Չգիտեմ՝պատիժ ասելով դուք գուցե սելֆիի ձողով տփոց հասկանաք, դրա համար պարզաբանեմ՝հուսով եմ, որ դուք այրվելու եք դժոխքում... որովհետև մենք ձեր պատճառով ողջ֊ողջ այրվում ենք Երկրի վրա։ Որովհետև ձեր անտաղանդ, անթասիբ, անհայրենիք ու անասսստված կադրերը, ուսապարկ ու շիշ բռնողները, քավորներն ու ընկերները տարան մեր ՈՍԿԻ Սերունդը, ոսկի Տղերքին, ամենաթանկը տարաք մեզնից դուք, ստորներ։

Պարոն Փաշինյան, դուք՝որպես երկրի ղեկավար, գետինը չե՞ք մտնում այս կադրերից։ Դուք էիք, որ հոխորտում էիք, թե Բաքու ենք հասնելու հենց պատերազմ եղավ։ Ուրեմն դուք սա՞ նկատի ունեիք, ուրեմն Դավիթ Տոնոյանը սրա՞ համար թռավ 《բազառից》։

Դուք հիմա նախընտրական արշավներ ու արշավանքներ եք ծրագրում, դուք ընտրողներին եք ուզում գրավել՝չիմանալով, որ ընտրողներն այդ հիմա կամ սգավոր են, կամ էլ կառավարության շենքի մոտ են՝ձեզ սպասելիս, պահանջում են, որ բացատրեք՝ուր են իրենց անհետ կորածները, ուր են գերիներն, ու ինչու դուք ի զորու չեք այդ հարցը լուծել։

Ինչու եք դուք խայտառակ լինում ու մեզ էլ ստիպում խայտառակվել։ Ձեր մամուլի խոսնակն իր էջը խմբագրելով չի հասցնում...հետո էլ թե՝ես չեմ ասել, որ գերի է գալու։

Ես էլ եմ Զինվորներ կորցրել, դուք հասկանու՞մ եք, որ մեզանում չկա մեկը, ով ոչ մի մարդկային կորուստ չունեցավ։ Մենք սգավոր ենք ազգովի, մենք կորցրել ենք ապագայի հանդեպ հավատը, իսկ դուք ծրագրում եք խորհրդարանում կրկին մեծամասնություն լինել։ Դուք ձեր հոտը տեսե՞լ եք, դուք Հովիկ Աղազարյանին լսե՞լ եք․․․․չէ՜։

Դուք ամբողջությամբ չստացված խմբագրության արգասիք եք...

Ցավից ու ցասումից չգիտեմ՝չա՞ր եմ այսքան, թե դուք ու այս պատերազմը ինձ քարացրիք, չարացրիք...

Մեղավորները թող մեղքի ամոթալի զգացումով ապրեն իրենց խղճուկ կյանքի մյուս խղճուկ մասը...»


    
Աղբյուրը` pashinyan-aliyev
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
273 | 0 | 0
Facebook
COMMENT.am