Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոչ շատ հեռավոր անցյալում «հանրապետություն» հասկացությունը մարդկության ճնշող մեծամասնությունն անհեթեթություն է համարել

21:57, երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
Ոչ շատ հեռավոր անցյալում «հանրապետություն» հասկացությունը մարդկության ճնշող մեծամասնությունն անհեթեթություն է համարել

Բիրմայի թագավորությունում 1581-ից 1599 թվականներին գահակալած Նանդաբեյին թագավորը բավականին թույլ միապետ է եղել, որի հետևանքով էլ երկրում հաճախ ապստամբություններ ու խռովություններ են բռնկվել: Ի հավելումն պետությունը թուլացնող այդ երևույթների՝ հարևան երկրի զորքերը ներխուժել են Նանդաբեյինի թագավորություն ու վճռական ճակատամարտում հաղթել են: Նանդաբեյին թագավորը ստիպված է եղել հրաժարվել գահից ու նվաճողին ճանաչել իր երկրի թագավոր: Նրան մեկ տարի բանտում են պահել, իսկ 1600 թվականին սպանել են:

Բայց այս թագավորի ժամանակակիցներն ու հետագա սերունդները ցանկացել են ոչ միայն բացառել սպանության փաստը, այլև նրա մահվան զվարճալի պատճառ են հորինել: Եվ, ահա, բիրմայական առասպելն ասում է, թե Նանդաբեյինը մահացել է ծիծաղից: Երբ վենետիկցի վաճառականները նրան տեղեկացրել են, թե Վենետիկը հանրապետություն է, կառավարվում է առանց թագավորի, միապետն անզուսպ ծիծաղով է համակվել ու այնքան է քրքջացել, որ ծիծաղից խեղդվել է ու շունչը փչել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1645 | 0 | 0
Facebook