Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵՑԻՆ․ ՍԱ ՊԱՏՎԵՐ ԷՐ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
15:52, ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵՑԻՆ․ ՍԱ ՊԱՏՎԵՐ ԷՐ
     Կարդում եմ Նարին Փայլակյանի հոդվածը, շատ խոսուն և ամեն բան ասող․․․ վերնագրի այս մի քանի տողերում մեծ ցավ ու ափսոսանք կա խտացված Նախարարի՝ Հակոբ Արշակյանի հրաժարականի հետ կապված

«Այո’, բոլորս ափսոսում ենք, այո’ վի րավորված ենք, որ ինչ որ սադրիչ լրագրողիկ իր կեղտոտ թաթիկներով կարողացավ խզբզել Արշակյանի կենսագրությունը, բայց… Նարին Փայլակյան»
    

Նարին ջան ես էլ չկարողացա լռել, ես էլ մեծ ցավ ապրեցի, իսկ այդ լրագրողիկ գրչակը, նման մանկուրտը, չկայացածը, ասելիք չունի՞ նախարարի հրաժարականի առիթով, թե՞ իրեն լավ է զգում, հաղթանակած, որ իր սադրանքը գործեց նպատակին, բայց դեռ չգիտի երևի, որ ժողովրդը մեծ ցավ ապրեց տաղանդավոր երիտասարդին այլընտրանք չթողնելու համար, քանզի մեծ արժանապատվության տեր անհատ է, իր պատիվը ավելի բարձր գնահատեց․ թողեց պաշտոնը, իսկ քո հանդեպ պատվեր կատարող գրչակ Փայլակ Ֆահրադյան կրկնակի զզվանք ու ատելություն քո մարդ տեսակի հանդեպ․․․ Փայլակ քեզ նման գործ տվողներին ստալինի ժամանակ օգտագործում, բայց հետո գնդակահարում էին․․․ ի՞նչ երեսով ես շրջելու քո լրագրողական շրջապատի մեջ, էլ չեմ ասում ժողովրդի․․․նայելով նկարիդ, աչքերդ ամեն բան ասում են, ու արդեն հստակ կարծիք է կազմում քոմարդ տեսակի, քո էության մասին, տեսնես քանիսների՞ն է դարձրել քո զոհը, , , եթե դու ազնիվ մղումներով արած լիներ այդ քայլդ, այսօր պետք է ներողություն խնդրեր Հակոբ Արշակյանից, բայց պարզ երևում է, որ դա պատվեր էր, քանզի հենց առաջին պահից նախարարից ոչ թե ներողություն, այլ հրաժարականն էիր պահանջում․ դու քեզ ինչի՞ տեղ էիր դրել, որ նախարարի հրաժարական պահանջեիր և քեզ նման ստորը հասավ իր նպատակին, մարդ, որ անդաստիարակ է և զուրկ է տարրական կուլտուրայից, էլ չեմ ասում լրագրող, որ եթե մարդը նստած հաց է ուտում, անկախ նրանից թե որտեղ և նրա հետ կին կա, չպետք է իրեն թույլ տա մոտենալ և խանգարել նրանց հացը, ո՜վ ուզում է լինի․ և քո լրագրողի կարգավիճակը քեզ չի արդարացնում Փայլակ Ֆահրադյան, դու էլ քո բաժին պատիժը պետք է կրես, զրկվելով լրագրողական գրչակություն անելուց․․․Ցավում եմ, շատ եմ ցավում, որ քեզ նման ճիվաղը կարողացավ սադրել, որ Հակոբ Արշակյանի պես տաղանդավոր նախարարը լքեց այդ շատ կարևոր ոլորտը, որը իրականում 0-ից էր սկսել և բավականին հեռանկարային հույսեր էինք կապել զինարդունաբերությունը զարգացնելու ուղղությամբ․․․ Ցավում եմ, շատ եմ ցավում, , , վարչապետը պետք է կանխեր և չստորագրեր հրաժարականի դիմումը, , , մենք շատ Հակոբ Արշակյաններ չունեինք, որ նման սադրիչ լրագրողի պատճառով հեռացվեր պաշտոնից, , , Սա պատվեր էր իջեցված, որ խելացիներին հեռացնեն Փաշինյանի շրջապատից, շատ ծանոթ ձեռագիր է, ինչպես դա առաջինը արեց Վանեցյանը Դավիթ Սանասարյանի գլխին գործ սարքելով, որ Դավիթը կանգ առնի և կոռուպցիայի մեջ թաթախվածներին չբացահայտի, քանզի հենց ինքն էր այդ կոռումպացվածների հովանավորողը՝ կռիշան, իսկ Հակոբ Արշակյանի առաջխախացումը այդ ոլորտում արդեն տեսանելի էր, իսկ նախկիններին ձեռ չէր տալիս Նիկոլի կառավարությունը նման հաջողություններ գրանցեր և դիմեցին նման ստոր քայլի․․․ իսկ Փայլակ Ֆահրադյանի նման ճիվաղները միշտ էլ եղել են ու կլինեն, որ բարձունքների հասածներին փորձել են բարձունքից վայր գլորել, իսկ այդ ճիվաղների պատվերը կատարողներ բոլոր ժամանակներում էլ եղել են ու դեռ կլինեն․․․անչափ ցավում եմ, , , ճիշտը ստալինյան ժամանակների մատնիչների գործելաոճն է, որին զոհ գնացին Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Գուրգեն Մահարին և շատ շատերը․․․
     ուշքի եկեք, , ,
     Փաշինյան ջան ես զարմացած եմ, ձեր քաղաքական հոտառությունը, կամ միթե՞ ձեր նախկին լրագրողի աչքից վրիպեց Փայլակ Ֆահրադյանի սադրանքի այդ տեսարանը, և այդքան հեշտությամբ ստորագրեցիք Հակոբ Արշակյանի հրաժարականը․․․Իմ կարծիքով պետք է հետ կանչեք, և թույլ չտաք սադրիչներն իրենց հաղթանակը տոնեն․․․ նախկինները հասան իրենց նպատակին, մեզ զրկելով բարձր տեխնալոգիաների ոլորտում Հայաստանին մեծ առաջընթաց խոստացող տաղանդավոր մասնագետին՝ Հակոբ Արշակյանին պաշտոնանկ անել, , , նախկինների միակ նպատակն է, ամեն գնով ձեզանից հեռացնել բոլոր խոստումնալի նախարարներին, ովքեր ձեզ պատիվ են բերում, ովքեր ձեզ նվիրված են․ այո, նրանց հաջողվեց․ առաջին զոհը դա Դավիթ Սանասարյանն էր, հիմա էլ Հակոբ Արշակյանը, , , անգամ Իմ քայլական դեպուտատներից 6-7-ին հանեցին ձեր դեմ․ նույն ձեռագիրն է, Փաշինյան ջան ընդունեք խորհուրդս, որպես միշտապես ձեզ հաջողության մաղթողի և բարին կամեցողի, և որպես կյանքի երկար ճանապարհ անցածի, որ ձեր բարեկամներից, ձեզ նվիրվածներից այդքան հեշտությամբ մի՛ հրաժարվեք, երբ շատերը փորձեն ձեզ թիկունքից հարվածել, հենց նրանք են, որ այդ պահին դարձյալ կանգնելու ձեր կողքին․ հավատացեք, , , ես ուշի ուշով հետևել եմ Դավիթ Սանասարյանի պահվածքին․ անկախ ամեն ինչի, որի միջով շուրջ 2 տարի է անցնում է անտրտունջ, որ ապացուցերի իր անմեղությունը, որի համար մեծ կամք է պետք, բայց բոլոր դեպքերում չդավաճանեց ձեզ, կարող եմ ասել այսօր էլ ձեր գաղափարների կրողն է և կողքին, դուք երևի չեք էլ նկատում․․․ոչ մի դեպքում առիթ չտվեց ռևանշիստներին, հակառակը՝ պայքարեց նրանց դեմ, վստահ եմ նույնն էլ Հակոբ Արշակյանի պարագայում է այդպես․ նրանք պաշտոնի կռիվ չեն տալիս․ Նրանց տեսակի կարիքը շատ ունի մեր երկիրը, դուք նույնպես, պահեք ձեր կողքին, ամուր պահեք, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող հրապարակախոս
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2702 | 0 | 0
Facebook