Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդական կայքը բացահայտում է հայկական խոհանոցի բազմազանությունը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:43, երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Նիդերլանդական կայքը բացահայտում է հայկական խոհանոցի բազմազանությունը

Նիդերլանդական կայքը բացահայտում է հայկական խոհանոցի բազմազանությունը


    
    
    


     Բացահայտեք հայկական խոհանոցի բազմազանությունը

Էմմայի ծնողները հայ են։ Հայաստան և Արցախ Երկիրը հայտնի են իրենց գեղեցիկ բնության պաշարներով, գեղեցիկ մշակույթով եւ հարուստ պատմությամբ: Էմման ավելի շատ է պատմում հայկական խոհանոցի բազմազանության մասին եւ բացատրում, որ միշտ չէ, որ հայերը այդքան խստորեն հետեւում են բաղադրատոմսին, սակայն յուրաքանչյուրն իր յուրահատուկ ձեւով է պատրաստում բաղադրատոմսը:

Էմման բացատրում է, որ հայկական սննդի մշակույթը շատ հարուստ է, ավանդական եւ ծավալուն: Հայկական սննդի մշակույթն առանձնանում է իր բարդ, լավ մշակված եւ բազմազան ճաշատեսակներով: «Եթե ուզում ես հայկական ուտեստ պատրաստել, իսկապես պետք է ժամանակ տրամադրես։ Յուրաքանչյուր ուտեստ ունի իր պատմությունը, պատրաստման տեխնիկան եւ համն ու հոտը»:

Սնունդը Հայաստանում համարվում է ազդեցություն ստեղծող: Էմման այն նույնիսկ անվանում է «արվեստ», քանի որ յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատրաստման եղանակը: «Այս հարցում մեծ դեր ունի նաեւ մեր նախնիների ծագումը: Արդյունքում տարածաշրջանային ճաշատեսակները շատ են եւ ավանդական ուտեստի շատ տարբերակներ կան» ։

«Սնունդը Հայաստանում համարվում է «արվեստ», որտեղ յուրաքանչյուրն ունի պատրաստման իր ուրույն ձեւը»:

Հայկական սննդի մշակույթը շատ հին է, դարերից եկած բաղադրատոմսեր են օգտագործվում մինչ այսօր։ արտացոլված է բաղադրատոմսերում: Էմման ասում է. Ավանդույթը շատ կարեւոր է հայերի համար: Օգտագործվում են բազմաթիվ բաղադրիչներ, որոնք ունեն օրիգինալ համեր, որոնք օգտագործվել են նաեւ մեր նախնիների կողմից: Օրինակ, եթե պատրաստում ենք Տոլմա փաթաթված խաղողի տերևներով, օգտագործում ենք կանաչեղեն, որոնք հատուկ բերվել են Հայաստանից»:

Բացի շատ կոնկրետ բաղադրիչներից, հայկական խոհանոցում կան նաեւ հատուկ ճաշատեսակներ, որոնք ուտում են տոնական օրերին: «Յուրաքանչյուր հանրային տոնի ընթացքում մենք ունենում ենք հատուկ ճաշատեսակներ, որոնք հատուկ պատրաստվում են այդ օրերին: Օրինակ, Նոր տարվա նախաշեմին կարելի է տեսնել տոլմա, խոզի բուդ ձուկ կամ խորոված: Զատիկի ժամանակ պատրաստում ենք ձուկ, տարբեր աղցաններ եւ ղափամա (բրինձ՝ չորացրած մրգերով): Ձմռան ցուրտ օրերին ավանդույթ է հայերի համար խաշ ուտել հարազատների հետ»: Էմման նաեւ պատմում է, որ հայերը իսկական հաց ուտողներ են: «Նախընտրում ենք լավաշ ուտել. Սա բարակ հաց է Հայաստանից, որը նախընտրում ենք ուտել ամեն ճաշատեսակի հետ»:

«Եթե ուզում ես հայկական ուտեստ պատրաստել, իսկապես պետք է ժամանակ տրամադրես։ Յուրաքանչյուր ուտեստ ունի իր պատմությունը, տեխնիկան եւ ճաշակը»:

Էմման երկար չի մտածում և պատասխանում է որ տոլման է իր ամենասիրելի ուտեստը: «Ես իսկապես սիրում եմ տոլման. Տոլման պատրաստում են աղացած մսով, բրինձով և կանաչեղենով։

Բաղադրիչների համադրությունը շատ համեղ է: Ես կարող եմ սա ուտել օրվա ցանկացած ժամին ասում է Էմման»:

Վերջում Էմման բացատրում է, որ հայկական խոհանոցում շատ խոտաբույսեր են օգտագործվում՝ ինչպես թարմ, այնպես էլ չորացրած: «Սամիթ, մաղադանոս, թարխուն եւ համեմ շատ ուտեստներում անփոխարինելի են»: Բացի այդ, լայնորեն օգտագործվում են ցորենը, չիկը, ոսպը եւ սպիտակ ու շագանակագույն լոբին։ Չնայած հայկական ուտեստները շատ են պարունակում միս, կան նաեւ բուսակերական ուտեստներ։
     https://www.facebook.com/NidOragir/posts/3970169613047746
     https://www.smaack.nl/post/de-armeense-keuken
     Smaack.nl խոհանոցային կայքից նիդերլանդերենից թարգմանեց`
     ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
841 | 0 | 0
Facebook
COMMENT.am