Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանն իր 80 ամյակը դիմավորում է ծանրակշիռ վաստակով՝ թե՛ որպես գիտնական, թե՛ որպես գործող հմուտ բժիշկ, և թե՛ որպես նվիրյալ դասախոս». ԱԲՀ դեկան Անահիտ Կարապետյան

14:30, երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ.
«Պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանն իր 80 ամյակը դիմավորում է ծանրակշիռ վաստակով՝ թե՛ որպես գիտնական, թե՛ որպես գործող հմուտ բժիշկ, և թե՛ որպես նվիրյալ դասախոս». ԱԲՀ դեկան Անահիտ Կարապետյան

Այսօր Ավանդական բժշկության համալսարանում նշվեց «Է. Մինասյանի անվան ավանդական բժշկության ամբիոնի» վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանի 80 ամյակը, ով իր անուրանալի ներդրումն ունի համալսարանի կայացման գործում:

Միջոցառման սկզբում ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին համավարակի և Արցախյան պատերազմի ժամանակ զոհված մեր հայրենակիցների հիշատակին:

Անդրադառնալով Էլեոնորա Մինասյանի անցած ուղուն՝ ԱԲՀ դեկան Անահիտ Կարապետյանը նշեց, որ պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանն իր 80 ամյա հոբելյանը դիմավորում է ծանրակշիռ վաստակով՝ թե՛ որպես գիտնական, թե՛ որպես գործող հմուտ բժիշկ, և թե՛ որպես նվիրյալ դասախոս:

«Հարգելի՛ ներկաներ, վստահ կարող եմ ասել, որ պրոֆեսոր Էլեոնորա Մինասյանի կենսագրության ամենաուրույն, հիշարժան էջը գրվել է Ավանդական բժշկության համալսարնում, որտեղ արդեն 30 տարի է, ինչ արարում է մեր մեծարգո հոբելյարը», - ներկաների հետ կիսվեց ԱԲՀ դեկանը:

Իր խոսքի մեջ տիկին Անահիտ Կարապետյանը շեշտադրեց այս օրերին առողջապահական համակարգի առջև ծառացած «Covid 19-ի» մարտահրավերները հաղթահարելուն ուղղված նրա գերլարված աշխատանքն ու ջանքերը:

Միջոցառման ընթացքում Էլեոնորա Մինասյանը Ավանդական բժշկության համալսարանի և ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացավ պատվոգրերի՝ կրթության, գիտության և բժշկության ոլորտում անբասիր աշխատանքի և համալսարանի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3692 | 0 | 0
Facebook