Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՅԴ ԴՈՒ՞Ք ԵՔ ԱԶԳԱՅԻՆԸ, ԴՈՒ՞Ք ԵՔ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ԾԱԽՎԱԾ ԴԱՇՆԱԿՆԵՐ

Sona Arshuneci Arshuneci
16:21, երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ.
ԱՅԴ ԴՈՒ՞Ք ԵՔ ԱԶԳԱՅԻՆԸ, ԴՈՒ՞Ք ԵՔ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ԾԱԽՎԱԾ ԴԱՇՆԱԿՆԵՐ
     ԴԱՇՆԱԿՆԵ՛Ր ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵՑԻՔ ՁԵՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵՑԻՔ ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՁԵԶ ՄԵՐԺԵՑ, ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵՑԻՔ, ՈՐ ԶՐԿՎԵՑԻՔ ՄԻ ՔԱՆԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻՑ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ և ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԱԹՈՌՆԵՐԻՑ և ՔՆԱԾ ԹԵ ԱՐԹՄՆԻ ՋՈՒՐ ԷԻՔ ՊՂՏՈՐՈՒՄ, ՈՐ ՁՈՒԿ ՈՐՍԱՔ և հեղափոխությունից այս կողմ ՀՀԿ-ի հետ իջաք ընդհատակ դավեր նյութելու Նոր Հայաստանի առաջնորդի՝ Նիկոլի դեմ․․․ և Արցախում կայացած ՀՅԴ ԳՄ բյուրոյի ժողովում Հրանտ Մարգարյան որոշվում կայացրիք պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին․․․ իսկ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց․ «Քարը քարին չենք թողնելու»
     ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԿԿԱՅԱՑՆԵԻՆ․․․
    
Հայաստանյան Դաշնակ պարագլուխներ այսօր ջայլամի պես գլուխներդ ավազի մեջ եք թաքցրել, գիտեք ձեզ ոչ ոք չի՞ տեսնում․ սխալվում եք․ տեսել ենք, տեսնում ու շա՛տ լավ ենք տեսնում․ 20 տարի մեր աչքի առաջ եք եղել․Քոչի և Սերժի հնազանդ կամակատարներդ, նրանց բոլոր ապազգային քայլերի հանդուրժողներդ ու քողարկողներդ, եղել եք երկրի ավերի ու թալանելի անմիջական մասնակիցներն ու աջակիցները և հիմա էլ նույն ախորժակն ունեք․ դարձել եք հայրենասեր ու ազգայի՞ն և ձեզ իրավունք եք վերապահում դավաճանությունից ու հող հանձնելու՞ց բարբաջել, Հրանտ Մարգարյան բավական է լսել լրագրող Ժիրայր Ոսկանյանի լայվը, բացահայտումը այս պատերազմում՝ Շուշիում ինչ դերակատարում եք ունեցել և պարզ է դառնում, որ ձեր մատը նույնպես խառն է եղել մեր պարտություններին, զոհերին, հողերը հանձնելու մեջ․․․ախր ձեր մատը որտե՞ղ խառը չի եղել․ մի օր էլ հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, այնպես որ գլխավոր հանցագործը՝ Նաիրի Հունանյանը դեռ կենդանի է և մի օր անպայման կխոսի, եթե մինչ այդ ձեզ չհաջողվի ինչպես մյուս վկաներին վերացրիք, սրա գլուխն էլ ուտեք․․․Հրանտ Մարգարյան գիտեք առաջվա միամի՞տն ենք, որ ձեզ վստահում էինք, որպես ոչ բարով ավանդական ազգային կուսակցության ղեկավարի, բայց հիմա ո՞վ չի կռահում ձեր հետին մտքերը․ որ կրկին ներքաշվել եք երկու նախկին ազգադավ նախագահների դավադիր ծրագրերը կյանքի կոչելուն և ձեր նպատակին հասնելու համար ամեն ստոր քայլի ընդունակ եք․․․դուք էլ տեղյակ էիք, որ հողերը վաղուց էին ծախված և պատերազմը սարքված էր, որ Քոչի ու Սերժի Ալիևներին ծախած ազատագրված տարածքների միլիարդների պարտքերը փակվեն, հողերը հանձնվեն և ամենակարևորը՝ հողերը հանձնելու առիթն օգտագործեք Վարչապետի կոկորդից ամուր բռնելու և հրաժարականը պահանջել համար, որպես հող հանձնող, դավաճան պիտակեք, որ ժողովրդին հանեիք վարչապետի դեմ, բայց չստացվեց, բացի փողով ծախվածներից, ժողովրդի գիտակից մասսան թքում է ձեր երեսին, քանզի ազնիվ հրամանատարներն ու կռված տղաները իրական հող հանձնողներիդ մերկացրել են պատերազմից անմիջապես հետո․․․հիմա ինչքան հայրենասիրություն խաղաք այ ծախված դաշնակներ, ո՞վ չգիտի, թե ո՞ր կենտրոնից եք կառավարվում, որ Քոչի փողերն են դրված շրջանառության մեջ, նրա հրահանգներն եք կատարում և ու՞մ դեմ է ուղղված ձեր այս «հայրենասիրական զեղումները», այս ու՞մ եք ուզում տապալել դավադիրներ․․․այնպես որ ձեր ամեն մի մտահղացում դեռ սաղմնային փուլում եմ բացահայտում, թե հաջորդ քայլն ի՞նչ է լինելու, կամ ի՞նչ է թաքնված դրա տակ․․․Ափսոսում եմ, որ ձեր չեղած «հայրենասիրությամբ» մոլորության մեջ եք գցել նորաթուխ դաշնակներին և հանել քցել եք փողոցները․ միայն թե կարևորը ձեր մտահղացումն իրականացնեք նրանց աջակցությամբ և հասնեք ձեր նպատակին՝ վարչապետի հրաժարականին․ Բայց չգիտե՞ք, որ ձեր ուզելով չի լինելու, ժամանակները փոխվել են, հիմա իշխանությունը պատկանում է ժողովուրդին և ինչքան էլ Իշխանիկն ու Գեղամիկը կոկորդ պատռեն, յալանչիություն անեն, Արծվիկ Մինասյանն էլ կարմիր քարտ ցույց տա վարչապետին, ինչքան փողով ձայներ առնեք ու փողոց փակեք, Նիկոլին իշխանության բերած գիտակից մասսան մինչև վերջ Նիկոլի կողքին է, թեկուզ նոր ընտրություններ էլ լինեն, մեկ է ձեզ հովանավորող Քոչն ու Սերժը հավերժ մերժված են և նրանց անունները վաղուց պատմության աղբանոցում են, ձերն էլ հետը․․ ձեր բեմականացումներով, շանտաժով, ուլտիմատումներով չեք կարող Նիկոլից հրաժարական պոկել, քանզի ժողովուրդն է նրան ընտրել առաջնորդ և միայն ու միայն ժողովրդի պահանջով նա կարող է վայր դնել իր լիազորությունները․․․ ՈՒՍՏԻ՝ քնած, թե արթմնի հիշեք ու ձեզ ավելորդ նեղություն մի տվեք մտնել հայրենասերի պարկուճի մեջ սուտի հայրենասերներ․ ձեր դավերը ոչ միայն մեր Վարչապետի, այլ՝ դեմ եք դուրս եկել աշխարհասփյուռ հայությանը, ով մեր ազգի առաջնորդի մանդատը վստահել է Փաշինյանին․․․ մի մարդու, որ ձեր 2 նախագահների և ձեր անմիջական աջակցությամբ թալանված, անդունդի պռկին հայտնված մեր երկիրը փրկեց պետականազրկումից, եթե դաշնակներիդ մոտ ազգայինը լիներ առաջնայինը, պետք է Նիկոլի առաջ խոնարհվեիք, նրան մեծարեիք, ոչ թե դավեր նյութեիք և ձեր այս կեղծ հայրենասիրությամբ այսչափ խայտառակվեիք և դիմակազրկվեիք․ գոնե ջահել դաշնակներին խնայեք․մի ներքաշեք ձեր խարդավանքների մեջ․ մի փչացրեք մեր ջահելներին․․․
    
Սթափվե՛ք, Հայաստանյան գերագույն մարմնի պարագլուխներ․ այո դուք մի մեծ մաֆիայի պարագլուխներ եք, դա այլևս անհերքելի փաստ է, ուստի ձեր չեղած պատիվը փրկելու համար մի մեծ փոս քանդեք, մտեք մեջը, թաքնվեք, քանզի ուշ թե շուտ ԱԱԾ-ն ձեր յուրաքանչյուրիդ դուռն էլ թակելու է․ քանզի դուք հավասարապես պատասխանատու եք մեր երկրի թալանին, անօրինականություններին, արտագաղթին, մեր ազգային խնդիրները փակուղում հայտնվելուն, քանզի կաշառվեցիք մի քանի պորտֆելներով, մարզպետի ու գյուղապետի աթոռներով, աչք փակեցիք, թե Քոչն ու Սերժն ինչպես են երկիրը թալանում, բյուջեից բանակին զենքի համար հատկացված միլիոնները ոնց են լափում իրենց շրջապատով, դղյակներ սարքում, օֆշորներում իրենց թալանած միլիոնները թաքցնում, թե ինչպես Քոչն իր ազգադավ «մադրիդյան սկզբունքներն» ծախեց Հեյդար Ալիևին, ինչպես էր Սերժը Շվեյցարիայում կնքում ազգադավ Հայ-Թուրքական պրոտոկոլները, որտեղ Թուրքիան ճանաչում է մեր այսօրվա սահմանները, իսկ Հայաստանն էլ Թուրքիայինը․․․այսինքն մենք այլևս պահանջատեր չենք և իզուր ենք 100 տարի պայքարել մեր պատմական հողերի վերադարձի համար․․․Ամուլսարի հարցում էլ աջակցեցիք Սերժին ձեր բնապահպանության դաշնակցական 2 նախարարներով․Արամայիս Գրիգորյանով և Արծվիկ Մինասյանով․․․ դուք Սերժին հավերժացնելու համար ընկաք գյուղ ու քաղաք քարոզեցիք ԱՅՈ ասել «բարեփոխված սահմանադրությանը», որ Սերժը հավերժ իշխեր․․․օրհնվեր էն սահաթը, որ Նիկոլն իր քայլն արեց և ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՓՐԿԵՑ ՊԵՏԱԿԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ, ԱՅԼԱՊԵՍ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ՎԱՐԿԻ ՏԱԿ ԿՔՎԱԾ ՄԵՐ ԵՐԿԻՐԻ ՊԱՐՏՔԸ ՓԱԿՎԵԼՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻ ԳԱՎԱՌԸ․․․ ԲՈԼՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԴՐԱՆ ԷԻՆ ՏԱՆՈՒՄ․ և այս բոլորը ձեր աջակցությամբ, ձեր աչքի առաջ․․․ դուք ի՞նչ ազգային եք, այսքանից հետո ձեզ ազգայի՞ն եք ներկայացնում, երբ ձեզ ամենավերջին ազգադավ ծախվածի պես պահեցիք ու պահում եք առ այսօր․․․Իմ մոտ գրանցված են ձեր բոլոր ազգադավ քայլերը․ հիմա չշարադրեմ․․․ Մենք էինք մեղավոր․ միամիտ էինք ու հիմար, որ անկախությունից այս կողմ ազգային հարցերը ձեզ էինք վստահել, ձեզ՝ պորտֆելով երկիր ծախողներ, պորտֆելներ, որ ձեզ փող էին բերում, շատ փող․․․դուք բացահայտված եք․ Հիմա էս ի՞նչ կապիկություն եք անում․ էս Ինչ հիստերիայի մեջ եք ընկել, մտել եք դերի մեջ ու հայրենասիրությու՞ն եք խաղում․ դուք օգնեցիք Քոչին ու Սերժին, որ պարտվենք, հողերը հանձնվեն, որ բռնվելու տեղ ունենայիք հեղաշրջում իրականացնեիք, որ ձեր երկու շեֆերին՝ Քոչին ու Սերժին կրկին բերեիք իշխանության, դուք էլ ասպարեզ գայիք, բայց ինչքան էլ ձեր քայլերը կորդինացնող Վազգեն Մանուկյանն Ա և Բ պլաններ է կազմում, ձեզ դուխ է տալիս և էշի համառությամբ չեք լքում Բաղրամյան 26-ը, մեր վարչապետը ձեզ չի քշում այնտեղից, քանզի մեծ համբերություն ունի և հույս ունի մի օր ձեր կամքով ձեռնունայն կհեռանաք Քոչի ու Սերժի հավերժ հպատակներ․․․ Հենց այնպես չէ, որ ժողովուրդի գիտակից մասսան ձեզ չմիացավ․ ինքնասիրություն ունեցեք․ պապանձվե՛ք․ աջակցում եք 20 տարի ընտրակեղծիքներով իշխանությունը զավթած մեր երկիրը թալանողներին, մարդասպաններին, ազգադավներին, անօրեններին․․․, որ մեր Նոր Հայաստանի պետականությունը սասանեք, ավելին՝ ձգտում եք քաղաքացիական պատերազմ հրահրել, որ տիրի քաոսային իրավճակ․ և հասնեք ձեր նպատակին, բայց չերազեք, մեր վարչապետի կամքը քարից էլ ուժեղ է և հոգին հանձնվել չգիտի․․․ դրանում արդեն համոզվել ենք․․․
    

    
ԻՍԿ ՀԻՄԱ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ
    
     ՔԱՆԻ ՈՐ ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՈՎՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ 100 ԱՄՅԱԿԸ, ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԻՇԵՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ․․․
Դեռևս 10-ը տարի առաջ եմ ասել ու հիմա ավելի քան համոզված եմ, որ պետք է ազատվենք դաշնակների լծից, մունաթից, հերիք է նրանց գծած զիգզագ ուղիով գնաք․Հայկական հարցը միայն իրավաբանական լուծում պետք է ստանա, միայն միջազգային Հաագայի դատարան․Հայկական հարցը հենց դաշնակն է դարձրել ջրիկ ծամոն, Հայ-դատի իմաստը խեղաթյուրել և տարիներ է ձգում․ իրենց համար փող աշխատելու աղբյուր է․մինչև ե՞րբ ենք սպասելու, որ ԱՄՆ նախագահը արտաբերի Genocide տերմինը, կամ էլ լոբբիստական մեծ աշխատանքի դիմաց ուրախանանք այս կամ այն խորհրդարանի կողմից ցեղասպանությունը ճանաչելու համար, իսկ ճանաչել, չի նշանակում իրավաբանորեն հաստատված ակտ․ վերջապես հիմա ունենք պետականություն, այլևս սովետ չի, ժամանակն է պետական մակարդակով, իրավաբանորեն լուծում տալու Հայկական հարցին․ Արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ, ներգրավելով խելացի պատմաբանների ու քաղաքագետների, ինչպես նաև իրավաբանների, բոլոր վավերագրերը, վկայությունները օսմանյան կայսրության օրոք իրագործված հայերի բնաջնջումն հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աշխարհի 22 պետությունների խորհրդարանների կողմից ցեղասպանության փաստն ընդունած օրենքները հիմք ընդունելով, պետական մակարդակով Արևմտյան Հայաստանի մեր տարածքներին տեր դառնալու համար դատական հայց ներկայացնել ՀԱԳԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ․․․գործընթացը շահող, մեր իրավունքները պաշտպանող այնպիսի հաղթաթղթեր ունենք, ինչպիսիք են Սևրի դաշնագրը և ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ իրավարար վճիռը, որտեղ ամրագրված են մեր իրավունքները Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103, 599 քառ. կմ: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում", ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին:
«ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ» վերնագիրն է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ»
Կան բոլոր հիմքերն ու ճանապարհները, որ լինենք հետևողական, օգտագործենք ամբողջ գիտական ներուժը, քննարկենք ինչպես "Սեվրի դաշնագրի" դրույթները, այնպես էլ 1920թ. նոյեմբերի 22-ին 18 պետությունների կողմից հաստատված, Ամերիկայի միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից ԱՄՆ մեծ կնիքով վավերացված "Իրավարար վճիռը" կյանքի կոչելու, վերահաստատելու Հայաստանին հատկացված տարածքների վրա մեր տիտղոսն ու իրավունքները: Հայաստանը լինելով Մ.Ա.Կ.-ի լիիրավ անդամ, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից, Մ.Ա.Կ.-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ և բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված տարածքների վրա:
Հայկական «Նյուրնբերգ» -ի հաղթանակին հասնելու բոլոր ճանապարհները տանում են Հագգայի Միջազգային դատարան:
Հայ-դատ ասելով հասկանում ենք դատավարություն, արդարության վերականգնելու ակնկալիքով, ոչ՝ ողորմություն տարբեր պետությունների նախագահներից ու խորհրդարաններից, որ ընդունեն Հայոց ցեղասպանությունը լոբբիստական ահռելի աշխատանքների դիմաց: Կարծիք է ստեղծվում, որ Հայ-դատի գործընթացն իրենց ուսերին վերցրած դաշնակցությունը հենց իրենք են Հայ-դատի գաղափարը խեղաթյուրել, հույս ու ապավենը կապելով պետությունների նախագահների ու խորհրդարանների հետ, նրանց բարի կամքին, որն էլ հենց հարցականի ու կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը: Չկռահելով, որ նման դանդաղ տեմպերով տարիներ ի վեր ձգվող այս գործընթացը երևի դարեր ձգվի ու մեզ դատարկ տաշտակի առաջ կանգնեցնի:
Մինչև ե՞րբ սպասենք Ամերիկայի նախագահի ապրիլքսանչորսյան ելույթներին. կարտաբերի՞ GENOCID տերմինը, թե՞ ոչ, որը ոչի´նչ չի փոխի, քանզի խնդիրը միայն իրավական լուծում է պահանջում և ոչ միայն Հայոց Ցեղասպանության փաստը, այլ 1921-ի մարտի 16-ի Սովետական տարիներին կնքված մոսկովյան ռուս թուրքական պայմանագրերը, որոնք առ ոչինչ են և չունեն իրավական ուժ, քանզի այդ ժամանակ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Թուրքիան միջազգայնորեն չճանաչված պետություններ էին ու այդ փաստաթուղթը և Մոսկվան, և Թուրքիան պահում են զուտ կախվածության մեջ պահելու Հայաստանին, ՈՒստի թե´ Արևմտյան Հայաստանի նվիրատվությունը Թուրքիային, թե´ Ստալինյան ռեժիմի հետևանքով Ղարաբաղի, Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին, այս ամենի միակ պատասխանատուն Ռուսաստանն է: Նա իր մեղքի մեծ բաժինն ունի, որ մեր փոխարեն վճիռներ է կայացրել: մեր պատմական հողերը նվիրատվել է թուրքիային և Ադրբեջանին և առ այսօր էլ տիրոջ իրավունքով մեր տարածքներն է տնօրինում ըստ իր ցանկության․ Եկել է ժամանակը, որ Ռուսաստանը ազնիվ լինի իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ. բացի Ռուսական արխիվները միջազգային դատարնի առաջ ու լույս սփռի իր օգնությամբ թալանված Հայկական տարածքների վրա: միայն այդպես Ռուսաստանը իր վրայից կմաքրի Հայության հանդեպ կատարած ահռելի մեղքը․․․
Դաշնակը լավ էլ գիտի, որ Հայկական հարցի միակ լուծումը իրավաբանական է, բայց երբեք չի արտաբերել և քայլ չի արել․վերջապես պետք է գլուխներս խելք հավաքենք․ազատվենք այն մտքից, որ միայն դաշնակներն են Հայկական հարցին լուծում տվողը․ այն էլ այսօրվա Գերագույն մարմնի դաշնակնե՞րը․ աբսուրդ․․․այստեղ են ասել․մինչև առուն ջուր գա, գորտի աչքերն էլ դուրս կգա․․․անցել է ցեղասպանությունից 106 տարի, դաշնակները ոչինչ չկարողացան հաջողել, ավելի ճիշտ չձգտեցին հաջողել․ուղիղ ճանապարհով գնալու փոխարեն, զիգզագ ճանապարհ ընտրեցին և ձգեցին 106 տարի ու գնալով մարում է պայքարի ոգին և հույսը․ Երբե՛ք չի հաջողվի դաշնակների ընտրած զիգզագ ճանապարհով երբևէ հասնել հաջողության՝ երբե՛ք, , , ու այս անհույս վիճակում հայտնվել ենք Դաշնակցությանը վստահելու պատճառով․․․բայց այս 20 տարիներին նրանք ապացուցեցին, որ իրենց համար պորտֆելից թանկ բան չկա․․․միայն ապրիլի 24-ին են հիշում ցեղասպանության մասին․․․իսկ տարածքների վրա խաչ են քաշել ընդհանրապես․ դա ապացուցվեց, Ֆուտբոլային դիվանագիտությունից վերաճած սիրախաղի արդյունքում 2009-ի ապրիլի 22-ի կեսգիշերին Շվեյցարիայում, երբ թուրքիայի արտգործնախարար Ալի բաբաջանի հետ գաղտագողի կնքվեց ճանապարհային քարտեզը, երբ Սերժը նույն տարվա հոկտեմբերի 10-ին կրկին Շվեյցարիայում կնքեց Հայ-թուրքական ազգադավ արձանագրությունները․ «Թուրքիան ճանաչում է Հայաստանի այսօրվա սահմանները, իսկ Հայաստանն էլ Թուրքիայի» այսինքն՝ մենք պահանջատեր չենք․ և իզուր ենք մեկ դար պայքարել մեր պատմական հողերի համար․․․ դաշնակ պարագլուխները 10-ը տարի պապանձվեցին, Սերժի հետ պորտֆելի տիրանալու հարցեր էին լուծում․ թքած ունեին մեր պատմական հողերի վրա․․․ հիմա համոզվեցի՞ք, որ նրանց մեր ազգային խնդիրները չեն էլ հետաքրքրում, ոչ էլ սրտները ցավեց Արցախի հանձնված հողերի համար, հայրենասերի կերպարի դերն են ստանձնել Նիկոլից ազատվելու համար, որ Քոչին բերեն իշխանության․․․ նրանք էն գլխեն ընդհատակյա ծրագրեր էին մշակում հեղաշրջում իրականացնելու համար և Պատերազմ սարքելը, հողերը հանձնելը հիմնավոր առիթ էր Նիկոլին քավության նոխազ դարձնելու, հրաժարականը պահանջելու համար, Սերժին ու Քոչին կրկին իշխանության բերելու, , , այդ պատվավոր առաքելությունն էլ Դոդն իր կամանդով, դաշնակ Իշխանիկն ու Գեղամիկը, Արծվիկ Մինասյանն ու մյուսները ստանձնեցին, իհարկե մաֆիոզ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ ու քանի որ մեծ փողեր են դրված շրջանառության մեջ Քոչին իշխանության բերելու համար, դեռ անհույս պայքարում են ենթարկվելով վարչապետացու Վազգեն Մանուկյանի գծած հեղափոխական հրահանգներին․
    
***
     Սիրելի Հայրենակիցներ այս պատերազմը կրկին անգամ ապացուցեց, որ դաշնակ պարագլուխները միանալով նախկին ազգադավ 2 նախագահներին, մինչև ուղն ու ծուծը ներքաշված են երկրում քաոսային իրավիճակ ստեղծելուն, պատրաստ են քաղաքացիական պատերազմ հրահրել, արյուն թափել․ դե թուրքի տղա Քոչի համար հայի արյունը գին չունի և դաշնակներին օգտագործում է փողի ուժով գալ իշխանության, թեկուզ Հայաստանը արյան ծով սարքելու գնով․․․ Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, ժամանակն է, արժանի պատասխան տալ Սերժի «Քարը քարին չենք թողնելու» և Հրանտ Մարգարյանի «իշխանություններին պարտիզանական հարվածներ հասցնելու» ծրագրերին ի պատասխան, երկրի ներքին կայունությունը պառակտող ՀՅԴ և ՀՀԿ կուսակցությունների գործունեությունը կասեցնել և արգելափակել նրանց պատկանող բոլոր գրասենյակները Հայաստանի ողջ տարածքում․․․ Մեր իշխանությունները այդ պարտիզանական հարվածների, քարը քարին չթողնելու պատասխանները արժանվույնս պետք է տան․ Հրանտ Մարգարյան, Սերժ Սարգսյան դա կլինի ձեր լավագույն պատասխանը, որ ձեր մուրազը ձեր փորում մնա․․․
    
ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ՄԵՆՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ և ՊԵՏՔ Է ՎԵՐՋԱՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵՆՔ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԼԾԻՑ ՈՒ ՄՈՒՆԱԹԻՑ․․․

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

    
Գրող-հրապարակախոս
Աղբյուրը` օր. Մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2066 | 0 | 0
Facebook
COMMENT.am