Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույց Ազգագրական երգիչ Դավիթ Հակոբյանի հետ

Ani
Հեղինակ`
Ani
12:22, չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ.
Հարցազրույց Ազգագրական երգիչ Դավիթ Հակոբյանի հետ

Հարցազրույց Ազգագրական երգիչ

Դավիթ Հակոբյանի հետ


    

Բարև Ձեզ Դավիթ, շնորհակալություն հարցազրույցի հրավերը չմերժելու համար:

1. Մի քանի հարց ենք առանձնացրել, որոնք նաև հետաքրքիր են Ձեր հանդիսատեսին: Ունեք նոր տեսահոլովակ, կպատմեք ինչպե՞ս ծնվեց երգը, և ինպես առաջացավ տեսահոլովակ նկարահանելու գաղափարը:

Բարև Ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար:

Երգը վաղուց կար, բայց քանի որ համերգային շրջագայությունների մեջ էի, կարծես փոքր ինչ հետաձգվել էր: Երգի հեղինակն է տաղանդավոր երգահան Մուրադ Մշեցին, գործիքավորումը կատարել է Վահան Հարությունյանը: Իրենց մասնակցությունն են ունեցել նաև իմ երաժիշտ ընկերները՝ բլուլահար՝ Ավագ Մարգարյանն ու դհոլահար Հովո Հակոբյանը: Ձայանգրվելուց հետո մի անգամից հասկացա, որ երգն անպայաման պետք է ունենա տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորն է Թեմուր Հովհաննիսյանը:

2. Դավիթ հե՞շտ էր ընտրել կերպարներին

Բավականին հեշտ ստացվեց, պապիկի կերպարում հանդես եկավ տաղանդավոր դերասան՝ Արա Սարգսյանը, իսկ Թուխ Աղջկա կերպարում՝ իսկական հայուհու դիմագծերով Կրիստինա Աթոյանը:

3. Իսկ ու՞մ է նվիրված ‘’Թուխ Աղջիկ’’ երգը, և քանի որ արդեն մի ամսյակ է, ի՞նչ կմաղթեք մեր հայ աղջիկներին և կանանց:

‘’Թուխ Աղջիկ’’ երգում արտացոլված է հավաքական հայ աղջկա կերպարը, հետևաբար երգը նվիրված է մեր սիրելի կանանց և աղջիկներին:

Սիրելի կանայք և աղջիկներ կանացիությունը նրբագեղության, զգայնության և բնական լինելու մեջ է, ցանականում եմ, որ լինեք կանացի և բնական, ինչպես բնորոշ է հայ կնոջը:

- Օգտվեմ առիթից և շնորհավորեմ մայիկիս ու կնոջս այս գեղեցիկ տոնի առթիվ:

Շնորհակալություն Դավիթ բովանդակալից զրույցի համար

Շնորհակալ եմ Ձեզ…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1597 | 0 | 0
Facebook
COMMENT.am