Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես «Վիլիսով» շուռ չեմ եկել․ Սասուն Միքայելյան

02:41, շաբաթ, 06 մարտի, 2021 թ.
Ես «Վիլիսով» շուռ չեմ եկել․ Սասուն Միքայելյան

«Պատերազմին երկրապահից մասնակցել է ավելի քան 4000 մարդ, զոհվել է 74 և վիրավորվել 112 հոգի, անհետ կորած՝ 2 հոգի։ Այս ժամանակահատվածում սկսել են խոսել՝ երկրապահ չկա, երկրապահն ու՞ր է․ երկրապահն իր գործն է անում մինչև հիմա», - այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, «Իմ քայլ» -ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Ես «Վիլիսով» շուռ չեմ եկել։ Ես որ 206 հոգի տարել էի, Ջաբրայիլի ուղղությամբ ուժեղ հարձակում եղավ։ Այդ ժամանակ նահանջ տվեցին, 5 կմ հետ քաշվանք, նոր դիրքեր պահեցինք։ Հետո հրամկազմի կողմից եկավ երկրորդ նահանջը։ Էդ ժամանակ պիտի հետ քաշվեինք մինչև Իշխանաձոր, դեպի Կուբաթլու։ Նահանջի ժամանակ 45 կմ էդ զորքը քայլել է, մոտ 500 հոգի։ Էդքան մարդու կյանք փրկվել է իմ և հրամանատարների շնորհիվ՝ Աշոտի, Յուրայի», - պատմել է նա։

Սասուն Միքայելյանն ասել է՝ վերջին մեքենայով ինքն է դուրս եկել։

«Եկել ենք Իշխանաձոր, կամուրջն անցել ենք մի հատ խորշի պես տեղ կար. սաղ զորքին բերել եմ էդտեղ, որ հրամանը լինի՝ գնում ենք Կուբաթլու՞, թե՞ Իշխանաձորի ուղղությամբ: Երեկոյան՝ 22: 00-ի կողմերը սնարյադն ընկել է մեջներս: 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել: Եթե երկրորդ սնարյադն էլ գար, կենդանի մարդ չէր մնա», - նշել է Միքայելյանը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2371 | 0 | 0
Facebook