Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Dolce & Gabbana-ի ղեկավարը ռուս աշակերտուհուն որպես մոդել է ընտրել Միլանում ցուցադրությանը մասնակցելու համար

ExclusiveNews
Հեղինակ`
ExclusiveNews
11:45, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Dolce & Gabbana-ի ղեկավարը ռուս աշակերտուհուն որպես մոդել է ընտրել Միլանում ցուցադրությանը մասնակցելու համար

Եկատերինբուրգից դպրոցական աղջիկը Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում մասնակցել է Dolce & Gabbana նորաձեւության տան ցուցադրությանը։ Տեղեկությունը հրապարակվել է «Моменты» լրատվական գործակալության կայքում։

18-ամյա Ալեքսանդրա Սեմյոնովան պատմել է, որ անկախ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մտցված սահմանափակումներից, իրեն հաջողվել է աշխատանքային վիզա ստանալ եւ Եվրոպա մեկնել։ Նրա խոսքով՝ լյուքս դասի ապրանքանիշի հիմնադիրներից մեկին՝ Դոմենիկո Դոլչեին, դուր է եկել իր արտաքինը, ինչի արդյունքում նա իրեն ընտրել է դեֆիլեին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել մարտի 1-ին։

Ըստ հրապարակման՝ դիզայներներն ընդհանուր քասթինգ չեն անցկացրել, այլ մոդելներին ընտրել են լուսանկարներով։ Նրանք պոտենցիալ մասնակիցներին գրասենյակ են հրավիրել, ուր դիտել են նրանց պորտֆոլիոն, ապա անձնական հանդիպում կազմակերպել նրանց ու նորաձեւոյթյան տան ղեկավար Դոմենիկո Դոլչեի հետ։
    
    

Անվտանգության նկատառումներից ելնեկով՝ դեֆիլեն անցել է առանց հանդիատեսի։ Սեմյոնովան խոստովանել է, որ հյուրերի բացակայության պատճառով «շոուի ընթացքում չի եղել այն էներգիան, որի համար սովորաբար սիրում են ցուցադրությունները» ։ Անկախ դրանից՝ նա Դոմենիկո Դոլչեի հետ աշխատանքից դրական հույզեր ունի, քանի որ նա անձամբ է շփվել մոդելների հետ ու քաջալերել նրանց։

«Ես բազմաթիվ դրական հույզեր եմ ստացել շոուի ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո, երբ դիտում էի ցուցադրության լուսանկարներն ու տեսագրությունները», - նշել է աշակերտուհին։ Պարբերականի հաղորդմամբ՝ մոդելը շարունակում է Միլանում նկարահանվել տարբեր ամսագրերի համար եւ մոտակա մի քանի ամիսների ընթացքում չի ծրագրում Ռուսաստան վերադառնալ։

Դեկտեմբերին ռուս մոդելը նկարահանվել է Dolce & Gabbana-ի գովազդում։ TikTok-ի աստղը, որը համացանցում հատնի է 620sq կեղծանվամբ, հրապարակված տեսանյութում պարում է սպիտակ ֆոնին։ Նրան նկարել են կրծկալի տեսքով սեւ տոպով։


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1909 | 0 | 0
Facebook