Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես մանկան նման սպասում եմ՝գերեզմանիդ չեկածի միամտությամբ ու հավատով-Զինվորի հարազատ

23:02, կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
Ես մանկան նման սպասում եմ՝գերեզմանիդ չեկածի միամտությամբ ու հավատով-Զինվորի հարազատ
     Զոհված Հերոս Տիգրան Գևորգի Ավետիսյանի հարազատը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

     «Վե՜ր կաց, եղբա՛յր իմ, տես՝ինչ են բերում մեր գլխին այս չարագուշակ քամիները...վե՜ր կաց, եղբայր իմ, բռնիր եղբորդ ձեռքն ու առաջնորդիր դեպի խաղաղություն։
Չէ՞ որ դու հենց խաղաղության համար էիր կռվում։ Եղբայր, այս մարդիկ կարծես մոռացել են Քո ու Ձեր կռիվը...մեր ներսում են կռվում հիմա, որ սպանեն մեր ներսինը։
Վե՜ր կաց, եղբա՛յր իմ, սառած մարմնիդ ես իմ շունչը կտամ, արի ու վերջ դիր դավադիր այս 《քամիներին》...որ միայն չար լուրեր են շնչում։
Վեր կաց Քո Եռաբլուրից ու մեզ լույս բեր։ Մեր իմացած լույսը Դու՛ ես, Հերոս Եղբայր։ Վեր կաց, մի հայացք նետիր մոլորյալներիս ուղղությամբ...թող պապանձվենք, թող ջախջախվենք, լռենք, միայն թե ուշքի գանք, Եղբայր, ուշքի գանք Քո հաղթած, կռված ու վեհ հայացքից։
Վեր կաց ու վահան դարձիր մեր հոգիների համար, որ փրկություն ունենանք չարից։ Հիմա կմտածես, որ աղոթում եմ, և դու չես սխալվի, այո՛, ես աղոթում եմ, որ հասնես մեզ փրկության։ Սա այն Հայրենիքն է, որի համար ոչինչ, ոչինչ չխնայեցիր, կյանքդ անգամ նվիրեցիր...
Այս մարդիկ կարծես մոռացել են մեր վիշտը։ Նրանց թվում է, թե անցել են դաժան օրերը, անցել է պատերազմը։ Չգիտեմ՝անցել է պատերազմը, չգիտեմ՝ինչեր են անցել, ովքեր են անցել, բայց հաստատ գիտեմ, որ Դու չես անցել, չի անցել Արմանը, Գևորգը չի անցել, Մխոն, Հայկը, Հովոն չեն անցել...ախր, գիտեմ, որ Դուք անցած լինել չեք կարող։
Այս մարդիկ մեր վիշտն են կեղեքում՝բոլորիս կուսակցական դարձնելով կամ կարծելով։ Ես կուսակցություն չունեմ։ Ես ունեմ Հայրենիք՝Անդրանիկից, Նժդեհից, Մոնթեիցս ինձ փոխանցված, Ադամով, Ռոբերտով, հետո Տիգրանով ու Արմանով պահված, սրբացած...Հայրենիք։ Ես կիսելու, բաժանելու, նվիրելու կամ ատելու հայրենիք չունեմ։ Իմ Հայրենիքը Դուք եք...
Վե՜ր կաց, ականջալուր եղիր աղոթքներիս...որովհետև մենք սպասում ենք, որ դեռ կգաս, պիտի զորացրվես չէ՞... ես մանկան նման սպասում եմ՝գերեզմանիդ չեկածի միամտությամբ ու հավատով։
֊Տիգրա՜ն, Տիգրան Մեծ, հառաչում եմ ու նայում այն կետին, որում կանգնած ենք բոլորս, ի դեպ, այդ կետը եզրն է...անդունդի։ Չէ, անհույս չենք։ Փրկություն կա։ Ու փրկությունը Դու ես, Եղբայր, փրկությունը Դու՛ք եք՝կռվում հաղթածներդ։
Վե՜ր կաց, Եղբայր, ու թող դղրդա Քո հզորությամբ սնվող հողդ հայրենի...լույս բեր մեզ, ու խոստանում եմ քեզ իմ աչքերի լույսը տալ, որ ամեն բան լուսավորես՝մի բան, որ ես անել չկարողացա...ներիր ինձ, Մե՜ծն Տիգրան։
Էս ինչ եք անում ձեր լռությամբ...Վեր կացեք, Տղերք...»
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
999 | 0 | 0
Facebook
COMMENT.am