Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիտլերը՝ «քայլող դեղատուն»

21:50, ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
Հիտլերը՝ «քայլող դեղատուն»

Հիտլերի ստամոքսային խանգարումների դեղորայքային բուժումը հիմնականում կատարվել է բժիշկ Կեյստերի «Antigas» դեղահաբերով: Այն բելադոնի, ստրիխնինի (3, 0 մգ) և անտրոպինի (0, 2 մգ) խառնուրդ է եղել. սահմանված է եղել, որ սնունդ ընդունելուց առաջ Հիտլերը պետք է կուլ տա երկուսից չորս դեղահաբ, բայց նա օրվա ընթացքում մինչև 12 դեղահաբ է կլանել, այսինքն նրա ստամոքսն օրական 4 մգ ատրոպին և 60 մգ ստրիխնին է է ընդունել: Շատ հավանական է, որ Հիտլերն իրեն շատ ավելի թույլ է զգացել ու նկատել է, որ այս թմրադեղերի ազդեցությամբ իր դողը նվազում է: Ինչ վերաբերում է ստրիխնինին, ապա այն պիտի մկանային հիպերտոնիա հարուցեր, որի մասին երբեք չի հաղորդվել: Հիտլերը մեծ քանակությամբ լուծողական դեղեր (մասնավորապես՝ ֆենոֆտալեինի հիմքով «Միտիլաքս») է խմել: Ֆյուրերին բուժելու ընթացքում Մորելը նաև տզրուկների օգնությանն է դիմել (տզրուկները նրա ականջների հետևի պատին են տեղադրել) ՝ հնարավոր է, արյան բարձր ճնշման պատճառով: Բայց Մորելն առավել ներգործուն ցավազրկողներ (ալկալոիդներ ու կոդեինումի ածանցյալներ՝ պապավերինի հետ համակցված) է կիրառել ներքին ներարկման համար, և կարելի է մտածել, որ Հիտլերը թմրամոլ է դարձել այս բոլոր դեղերի հարուցած կախվածության հետևանքով: Փաստորեն, նա նմանվել է իր մեծ բարեկամ Գյորինգին: Հիտլերի որովայնային ցավերը երբեք մանրամասնորեն չեն նկարագրվել. Այդ ցավերը եղե՞լ են արդյոք ստամոքսի խոցի հետևանք: Ավելի հավանական է, այդ ցավերի պատճառը լյարդի խիթն է եղել, քանի որ դրանց հետևանքով ի հայտ է գալիս այն դալկությունը, դեղնությունը, որ նկատելի է այդ տարիների լուսանկարներում:

Հիտլերը նաև տառապել է քրոնիկական անքնությունից և կանոնավորապես խմել է օպտիլադոն և բրոմիդատի պատրաստուկներ: 1941 թվականի աշնանից Մորելը Հիտլերին ստրոֆանտին է ներարկել: Երբ Մորելը գերի է ընկել, և ամերիկյան բժիշկները նրան հարցաքննել են, բժիշկը հայտարարել է, թե ֆյուրերին բուժել է էլեկտրասրտագրության վերծանումից հետո: Նա երեք շաբաթ շարունակ ամեն օր 0, 025 մգ ստրոֆանտին է ներարկել և 1941-ից մինչև 1944 թվականը այդ բուժումը մի քանի անգամ կրկնել է: Հարց է ծագում, թե բժիշկ Մորելն ինչու է, մատնոցուկային պատրաստուկների փոխարեն, արագ ներգործության ստրոֆանտինը կիրառել երկարատև բուժման դեպքում, եթե սրտային անբավարարության ակնհայտ նշաններ չեն եղել: Հնարավոր է, որ դա եղել է սրտաբանների գերմանական դպրոցի սկզբունքը: Բայց մեր օրերում այս բուժումը կարելի է կիրառել որպես կանխարգելիչ միջոց այն հիվանդների համար, որոնք տառապում են նախասթրեսային կրծքահեղձուկից: Մի՞թե Մորելը ցանկացել է ամեն գնով իրեն ապահովագրել, եթե ֆյուրերը սրտամկանի ինֆարկտի ենթարկվի: Հիտլերի անձնական դեղարկղում պահպանվել են կորամին կամ կարդիազոլ տեսակի խթանիչներ, հակադեպրեսանտներ (հորմոնների հիմքով) և վիտամիններ:

Հետաքրքրական է, որ Մորելը փորձել է խաբել մի կարևոր կետում. Հիտլերի դեղերի ցուցակում մետամֆետամին չի գտնվել: 1980 թվականի սկզբներին մահացած Հիտլերի սպասյակի վկայություններից հայտնի է, որ 1941 թվականից ի վեր գերմանացիների առաջնորդի Մորելն ամեն առավոտ քողարկված մետամֆետամին («VitamultinCA» պիտակով) է ներարկել: Բժիշկ Բեզիմյանսկին, որին հետազոտողները պարտական են Հիտլերի դիազննության արդյունքները գրանցած հետաքրքիր փաստաթղթի համար, հաստատել է, որ ԽՍՀՄ հատուկ ծառայությունները տեղյակ են եղել անֆետամինային բուժմանը: 1943 թվականից սկսած Հիտլերը խնդրել է, որ կեսօրից հետո էլ իրեն ներարկում կատարեն: Նրա շրջապատը նկատել է, որ ներարկումից անմիջապես հետո Հիտլերը ջղայնացել է: Հետագայում Մորելը խոստովանել է, որ, հիրավի, այդ ներարկումները կատարել է և որ անհրաժեշտ է եղել մեծացնել դոզավորումը՝ օրական մինչև իսկ հինգ ներարկում կատարելով: Բացի այդ, Հիտլերը նաև անֆետամինի հաբեր է կուլ տվել, որոնց դոզավորման աստիճանը հայտնի չէ: Փաստորեն, 1943 թվականին SS-ի սննդի կազմակերպման մասնագետ, պրոֆեսոր Էրնստ-Գյունտեր Շենկը, որը հետաքրքրված է եղել այդ վիտամինային հաբերով, որոնք Գերմանիայի տարածքում այլևս չեն եղել, իր աշխատակիցներից մեկին հանձնարարել է ուսումնասիրել այդ վիտամինային հաբերը: Դրանք, իսկապես, վիտամիններ են եղել, բայց դրանցից մեկը՝ պերվիտինը (այսինքն՝ մետամֆիտամինը), համատարած հատկացվել է գերմանական օդաչուներին: 1955 թվականին տեղի ունեցած դատավարության ժամանակ դոկտոր Շենկը երդմամբ հաստատել է այդ փաստերը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1419 | 0 | 0
Facebook
COMMENT.am