Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պուշկինը՝ թուրքերի ու կովկասյան թաթարների մասին

01:16, շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ.
Պուշկինը՝ թուրքերի ու կովկասյան թաթարների մասին

Ճանապարհորդել սիրող ռուս նշանավոր բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինն իր կարճատև կյանքի ընթացքում շուրջ 34 հազար կիլոմետր ճանապարհ է անցել: Նրա նշանավոր ճամփորդություններից մեկը, որի ընթացքում անցել է 5200 կիլոմետր, եղել է Մոսկվայից մինչև Էրզրում գնալը: Իր ճամփորդական նոթերը նա հետագայում հրապարակել է «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում։

Պուշկինի ճանապարհորդությունը դեպի Էրզրում զուգադիպել է 1828—1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, և բանաստեղծը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել տվյալ ժամանակաշրջանի Հայաստանի ու հայերի մասին: Բայց ես ձեր ուշադրությանն եմ ներկայացնում թուրքերից ստացած իր տպավորությունները, որոնց հետ, կարծում եմ, այսօր էլ շատ-շատերը համամիտ կլինեն ու կասեն, որ թուրքը թուրք է մնացել:

«Նկատելով նրան՝ թուրքերն անմիջապես անհետացան՝ լեռան վրա թողնելով կոզակի մերկ դիակը՝ գլխատված: Թուրքերը կտրված գլուխներն ուղարկում են Կոստանդնուպոլիս, իսկ ձեռնաթաթերը՝ թաթախելով արյան մեջ, դրոշմում են իրենց դրոշների վրա»:

«Դա կանացի կրծքով տղամարդ էր՝ սաղմնային սեռական գեղձերով և փոքրիկ ու մանկական անդամով: Այս հիվանդությունը, ճանապարհորդների վկայությամբ, հաճախ հանդիպում է քոչվոր թաթարների ու թուրքերի մոտ»:

«Տեսե՛ք, թե ինչպիսին են թուրքերը…երբեք չի՛ կարելի նրանց վստահել»:

«Նրանք հազվադեպ են հարձակվում հավասար թվով կոզակների վրա, երբեք չեն հարձակվում հետևակի վրա ու փախչում են՝ տեսնելով հրանոթներ: Բայց փոխարենը, երբեք առիթը բաց չեն թողնում հարձակվելու թույլ ջոկատի կամ անպաշտպանի վրա: Այս կողմերը լի են նրանց չարագործությունների մասին պատմություններով: Նրանց խաղաղեցնելու գրեթե ոչ մի եղանակ չկա, քան դեռ նրանց չես զինաթափել: Նրանց համար սպանությունը մարմնի մի սովորական շարժում է: Նրանք գերիներին պահպանում են փրկագին ստանալու հույսով, բայց նրանց հետ վարվում են սարսափելի անմարդկայնորեն, ստիպում են ուժից վեր աշխատանք կատարել, կերակրում են հում խմորով, ծեծում են, երբ մտքներով անցնում է: Ի՞նչպես վարվել այդպիսի ժողովրդի հետ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3868 | 0 | 0
Facebook