Սկզբի համար հիշենք՝ ինչ է իրենից արևային վահանակը (Արևային մարտկոց) ներկայացնում, քանի որ վերջինս համարվում է արևային կայանի կարևորագույն բաղկացուցիչ մասը։
Արևային պանելը հաստատուն հոսանք արտադրող ֆոտոէլեկտրական էլեմենտների միավորում է, որից ստացվում են մի շարք ակնհայտ առավելություններ՝
- Էլեկտրոէներգիայի ծախսերի զգալի կրճատում
- Ջերմոցային գազերի արտաներումների կրճատում
- Շահագործման ցածր ծախսեր
- Անձայն աշխատանք
Արևային վահանակները լինում են մոնոկրիստալային և պոլիկրիստալային տիպի։ Պատրաստվում են բյուրեղի հիմքով։
Արևային վահանակը իրենից ներկայացնում է ալյումինե ուղղանկյուն շրջանակ, որում տեղադրվում են կրիստալները և փակվում են հատուկ թրծված, պաշտպանիչ ապակիով։ Ապակին իդեալական թափանցիկություն ունի, որն արտակարգ կերպով ընկալում է արևի ճառագայթները։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ի հայտ են եկել նաև ճկուն արևային վահանակներ՝ առանց կոշտ շրջանակի։
Այսպես, կենտրոնանալը միայն արևային վահանակի տեխնիկական բնութագրի, որակի վրա սխալ է այնքանով, որ արևային կայանի ընդհանուր աշխատանքի որակն ու երկարակեցությունը կախված է նաև արևային համակարգի բաղկացուցիչ այլ մասերից։
Կարդալ ավելին՝ https://ecostep.am/post/features-of-solar-PV-system-installation