Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էլի՛ մի քանի զվարճապատում

19:58, ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ.
Էլի՛ մի քանի զվարճապատում

Մահանում է ութսունութամյա մի ազնվազարմ տիկնոջ վերջին՝ յոթանասունամյա դուստրը, և նա վշտահար ասում է.

«Ես շա՜տ, շա՜տ դժբախտ կին եմ, - հինգ երեխա ունեցա և չկարողացա գոնե մեկին մեծացնել»:

***

Գինու տակառն ընկած մուկն ուր որ է խեղդվելու է: Տակառի կողքով անցնում է կատուն:

-Օգնեցե՜ք, հանե՜ք ինձ այստեղից, - ծղրտում է մուկը:

-Կարող եմ քեզ փրկել, - ասում է կատուն, բայց իմացիր, որ հետո քեզ ուտելու եմ:

-Ավելի լավ է քո կերակուրը դառնամ, քան խեղդվեմ, - արձագանքում է մուկը:

Տակառից դուրս գալով՝ մուկն արագ փախչում է ու մտնում մոտակա ծակը:

--Բայց մենք այդպես չէինք պայմանավորվել, - ասում է կատուն: Չէ՞ որ խոստացար իմ կերակուրը դառնալ:

-Մի՞թե այդպիսի բան եմ խոստացել...Երևի հարբած եմ եղել:
     ***

Մի երիտասարդ՝ շատ երկչոտ, ավարտելով դպրոցը, որոշում է աշխատել քաղաքի ձեռնարկություններից մեկում: Նրան հարցաթերթիկ են տալիս, որպեսզի լրացնի: Երիտասարդն առանց դժվարության լրացնում է գրեթե ամբողջ հարցաթերթիկը՝ բացի վերջին հարցից: Իսկ հարցը վերաբերում էր աշխատավարձին. նա պետք է գրեր, թե որքան աշխատավարձն է իր համար ցանկալի: Երիտասարդը տևական ժամանակ վարանում է, ապա համապատասխան տողին հետևյալն է գրում.

«Այո՛, եթե դա ձեզ նեղություն չի պատճառում»:
     ***

Մի աղջնակ Ձմեռ պահին հետևյալ նամակն է գրում.

«Ես չեմ ասի, թե ինչ եմ ուզում, որովհետև դա քեզ չի վերաբերում, որովհետև դու գոյություն չունես: Ես քեզ պինդ գրկում ու համբուրում եմ՝ այնպես, ինչպես Ձմեռ տատը»:
     ***

-Տոտո՛, բավակա՛ն է տանջես պապիկին, - ասում է հայրը որդուն, - այլապես ծեծ կուտես: Լսո՞ւմ ես, թե ինչ եմ ասում քեզ, Տոտո՛: Մատներդ հանի՛ր պապիկի քթից: Տոտո՛, դու անտանելի ես: Ես քեզ զգուշացնում եմ՝ եթե շարունակես, ես ստիպված կլինեմ դնել դագաղի կափարիչը:

***

Մի աղջնակ բանջարանոցի հողի հետ խաղալուց հետո տուն է վերադառնում՝ անձրևորդն ափի մեջ:

-Ինչո՞ւ ես բերել, - զայրացած հարցնում է մայրը: - Ի՞նչ ես մտադիր անել դրա հետ:

-Մենք ընկերացել էինք ու իրար հետ հանգիստ խաղում էինք, - պատասխանում է աղջնակը: - Եվ ես մտածեցի, որ նա կուրախանա, եթե տեսնի իմ սենյակը:
     ***

Երկրորդ դասարանցի մի ֆրանսիացի երեխա Կարմիր գլխարկի մասին հետևյալն է գրել.

«Եթե այդ փոքրիկ Կարմիր գլխարկն ուշադիր կարդար իր մասին գիրքը, կիմանար, որ գայլ կա»:

Մեկ ուրիշ աշակերտ էլ գրել է. «Հիգիենան հայտնագործել են մարսելցիները, որպեսզի կարողանան վաճառել իրենց օճառները»:
     ***

Աշակերտների ևս մի քանի շարադրանք.

«Եթե անհրաժեշտ լինի ընտրել խուլի ու համրի միջև, ես կընտրեմ կույրը»:

«Սոխի մեջ լիքը տխրություն կա, որը մարդուն ստիպում է արտասվել»:

«Իմ քույրը երկսեռ է. նա ծնվել է փետրվարի 29-ին»:
     ***

Աշակերտին հարցնում են.

Ֆրանսիայի դրոշի գույներն ի՞նչ են խորհրդանշում:

-Կապույտ երկինքն է, սպիտակը՝ ձյունը, իսկ կարմիրը՝ կարմիր գինին:
     ***

-Հասարակությունում ինչպիսի՞ն պետք է լինի փիլիսոփայի դերը, - հարցնում է ուսուցիչը:

-Փիլիսոփան նա է, որն ասում է, թե պատահականություն չէ, որ կյանքը մահվան պահին հանկարծակի կանգ է առնում:
     ***

-Ո՞ր բառն է «վատագույն» բառի հականիշը:

-Էլ ավելի վատագույնը:
     ***

Քահանան փոքրիկ Ժանին հարցնում է.

-Որտե՞ղ է ապրում Աստված:

-Մեր տանը, լոգասենյակում:

-Այդ ի՞նչ անմիտ բան ես ասում:

-Ճիշտ եմ ասում: Ամեն առավոր դպրոց գնալուց առաջ մայրիկս թակում է լոգասենյակի դուռն ու ասում. «Տե՜ր Աստված, դու դեռ այդտե՞ղ ես»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2362 | 0 | 0
Facebook
COMMENT.am