Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
01:31, հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ.
Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան


     Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի հրադադարից անմիջապես հետո, Նիդերլանդներից «Արարատ» բարեգործական միության ներկայացուցիչը մեկնեց Հայաստան և, մեկ ու կես ամիս աշխատելով տեղում, փորձեց օգտակար լինել տեղահանված մեր հայրենակիցներին: Մի կողմից շատ ծանր իրավիճակ էր երկրում. հուսահատություն, հայրենիքի ու հարազատի կորուստ, անորոշ ապագա, անվերջանալի խնդիրներ, մյուս կողմից էլ պետք էր առաջ նայել, աշխատել, դիմանալ ու հաղթահարել դժվարությունները, առաջին հերթին անհրաժեշտ էր հույս ու տրամադրություն հաղորդել մարդկանց, օգնել լուծել նրանց ամենօրյա կենցաղային հարցերը՝ սննդի, հագուստի, ջերմության:
     Եղան այցելություններ, հանդիպումներ ու ծանոթություններ Արցախում, Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում և Երևանում: «Արարատ» միությունը համագործակցելով հայաստանյան բարեգործական կազմակերպությունների ու կամավորական խմբերի հետ, միաժամանակ, աջակցություն ստանալով հոլանդահայ մի շարք կազմակերպություններից ու անհատներից, կարողացավ մի փոքր թեթևացնել հարյուրավոր մարդկանց ամենօրյա հոգսը: Արդյունքում ծախսվեց 22579 եվրո և բաշխվեց 1379 վերմակ ու բարձ, 183 սննդի փաթեթ, 652 սրբիչ ու 74 տաքացուցիչ: Սահմանամերձ բնակավայրեր ուղարկվեց 10 գեներատոր, 40 քնապարկ, 84 բրդե ծածկոց, 230 բաճկոն ու տաք սվիտեր: Իսկ Սիսիանի Իշխանասար գյուղում տեղահանված բազմանդամ ընտանիքի համար գնվեց 2000 քառ.մ հողատարածք երկհարկանի տնով:
     Մեր խորին շնորհակալությունը բոլոր նվիրատուներին և բարեգործականի հետ համագործակցած կազմակերպություններին իրենց աջակցության համար:
     Մինչ այսօր էլ շարունակվում է առաջին անհրաժեշտության իրերով տեղահանվածներին օգնելու ծրագիրը: Միաժամանակ կազմվել է նոր ծրագիր՝ օգնել նրանց սեփական աշխատանքով վաստակել ընտանիքի հանապազօրյա հացը: Առաջիկայում պատերազմի պատճառով տեղահանված և խնամակալին կորցրած մի շարք արցախահայ ընտանիքներ կստանան կովեր կամ այլ կենդանիներ և աշխատանքային գործիքներ:
     Մենք պարտավոր ենք շարունակել համախմբվածությամբ ու նվիրվածությամբ ծառայել մեր հայրենիքին՝ աջակցելով տեղահանված արցախահայերին:
     Իսկ «ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»:
     Stichting Ararat

Մանրամասները՝ https://www.facebook.com/profile.php?id=100014706789738

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2394 | 0 | 0
Facebook